Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արձանագրումներ Սահմանադրական դատարանի հուլիսի 10-ի նիստի վերաբերյալ

11/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանի դիտարկումները, –

–      Հուլիսի 10-ի առավոտյան ՍԴ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, վերջին օրերին Մովսես Խորենացու անվան համալսարանի բակալավրիատի 47-ամյա շրջանավարտ Վահագն Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ՀՀ կառավարությունում հանդիպում են ունեցել վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանի հետ՝ ստանալով կոնկրետ հանձնարարություններ և տեղեկություններ, ինչից հետո, նույն օրը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որտեղ, կանխորոշված համարելով ՍԴ-ի կայացվելիք որոշումն արդեն իսկ իրականացվել է ապագա խորհրդարանում պաշտոնների բաշխում։

–      ՍԴ նիստերի դահլիճի մուտքը շարունակվում է սահմանափակված լինել քաղաքացիների համար։ Չնայած կիսադատարկ դահլիճին, նիստի կարող են մասնակցել միայն հատուկ անցագիր ունեցողները, որը սահմանված չէ որևէ կարգով։

–      ՍԴ աշխատակազմի կողմից ՍԴ նիստերը չեն լուսաբանվում։ ՈՒղիղ եթերն ու լուսաբանումն ապահովում են միայն զանգվածային լրատվամիջոցները։ ՍԴ-ի կայքում չկա ոչ մի պաշտոնական տեղեկատվություն, նիստի, դրա մասնակիցների, քննարկումների մասին և այլն, անհասանելի են պաշտոնական լուսանկարներ՝ չնայած մամուլի խոսնակի, բազմաթիվ օգնականների և խորհրդականների, աշխատակազմի ստորաբաժանումների առկայությանը։

–      Դատարանի նիստերի կազմակերպման և վարման իմաստով տիրում է խայտառակ քաոտիկ իրավիճակ։ Անկազմակերպվածությունը հասել է այն մակարդակի, որ առաջացնում է դատավարության մասնակիցների վրդովմունք ու հնչող անհանգստությունը։ Նիստի մասնակիցները տեղյակ չեն նիստերի օրերի, ժամերի, ընդմիջման ժամերի մասին և այլն։ 15 րոպե ընդմիջում կազմակերպելու վերաբերյալ քննարկումները տևում են մոտ մեկ ժամ։ Նիստը նախագահողը վիճակը հասցրել է ցայտնոտի։ Խախտելով աշխատանքային օրենսդրությունն, առողջ տրամաբանությունը, քրիստոնեական ավանդույթները, դատավարության մասնակիցների խնդրանքները, նախագահողը որոշել է նիստ հրավիրել նաև կիրակի օրը՝ նաև աշխատանքային ժամերից դուրս։

–      Շարունակվում են նիստերի դահլիճից դուրս որոշումների կայացման արատավոր և ապօրինի պրակտիկան։ Դատավարության մասնակիցների համար անհասկանալի պատճառներով դատարանը հեռանում է նիստերի դահլիճից և կասկածելի ձևաչափերում կայացնում աշխատակարգային որոշումներ, որոնց մասին, հետագայում պարզվում է, որ տեղյակ չեն նույնիսկ ՍԴ բոլոր դատավորները։ Հանրապետության նախագահի ՍԴ հրավիրելու Հրայր Թովմասյանի երկու միջնորդությունները մերժվել են հենց այդ ձևաչափում։

–      ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի կողմից արձանագրվել և բարձրաձայնվել են դատավարության կարգի կոպիտ խախտումներ, որոնց ի պատասխան հնչել են Արման Դիլանյանի խուսափողական և կցկտուր մեկնաբանությունները և դատավոր Վահե Գրիգորյանի դատավորին ոչ վայել անհավասարակշիռ պահվածքն ու խուճապային կեցվածքը։

–      «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի կողմից բարձրաձայնվել է նիստի ոչ պատշաճ կազմակերպման, անհրաժեշտ նյութերն իրենց չտրամադրելու, ինչպես նաև իրենց կողմից ներկայացված միջնորդություններն անպատասխան թողնելու անհասկանալի վիճակի մասին։ Քննարկումներից պարզ դարձավ, որ նիստը նախագահող Արման Դիլանյանն անտեղյակ է ստեղծված վիճակից, այսինքն նա իրավիճակին չի տիրապետում։ Հետագայում պարզվեց, որ խնդիրը կրում է համընդհանուր բնույթ։

–      ՍԴ դատավոր Արման Դիլանյանը, բացի նիստը նախագահելուց (, ինչի իրավունքը նա չունի ՍԴ նախագահի պաշտոնում ընտրված լինելու մասին ՍԴ որոշման բացակայության պատճառով), որևէ այլ գործառույթներով դատական գործընթացին չի մասնակցում։ Նա հարցեր չի հնչեցնում կողմերին, միջնորդություններ չի ներկայացնում և այլն։ Նիստին շարունակում են անհաղորդ կեցվածքով լուռ ունկնդրի կարգավիճակով մասնակցել ՍԴ դատավորներ Արաիկ Թունյանը և Աշոտ Խաչատրյանը։ Միայն նախագահողի իրենց ուղղված կոնկրետ հարցերի պարագայում նրանց կողմից հնչող անորոշ և անբովանդակ պատասխաները առաջացնում են դահլիճում ներկա մասնակիցների և լրագրողների ոչ միայն զարմանքը, այլև ծիծաղը։

–      Դիմող կողմի ներկայացուցիչներ Արամ Վարդևանյանին, Արա Զոհրաբյանին և Արտակ Գալստյանին դեռևս ոչ մի հարց չի տվել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։ Բացի Արման Դիլանյանի անկազմակերպ և անօրինական գործողությունները պաշտպանելուց, նա, կարծես, այս դատավարության ընթացքում որևէ այլ գործառույթ չի իրականացնում։

–      Չնայած այս դատավեճի առարկան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն է, տարօրինակ կերպով, այս պահի դրությամբ, այդ մարմինը դատավարության ամենապասիվ մասնակիցներից մեկն է։ Նրանց փոխարեն առավել մեծ ակտիվությամբ դատավարությանը մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները (դեռևս իր հանճարեղ մտքերը շռայլելուց ձեռնպահ է մնացել դատավարության ամենաթարմ իրավաբանական գիտելիքներով մասնակից, մի քանի օր առաջ Մովսես խորենացու համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի 47-ամյա շրջանավարտ, ժամանակակից հայ իրավագիտական և քաղաքագիտական մտքի տիտան Վահագն Հովակիմյանը)։

–      Հասկանալի պատճառներով դատավարության գրեթե չեն մասնակցում ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչն ապացուցում է այս դատավարությանը նրանց որպես կողմ ներգրավվելու Սահմանադրական դատարանի որոշման անմտությունը։ Կարծում ենք, որ ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից ակնկալիքն այն պետք է լինի, որ նրանք ՍԴ առաջիկա նիստում տեղում որոշում կայացնեն Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանի ձերբակալելու և նրանց դեմ քրեական գործեր հարուցելու վերաբերյալ՝ պայմանավորված իշխանության յուրացման, պաշտոնական անգործության և այլ ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներով։ Թերևս, դա կարող է լինել այդ մարմինների ներկայացուցիչների միակն ֆունկցիոնալ մասնակցությունն այս դատավարությանը։

–      Արամ Վարդևանյանից բացի իրենց բացատրությունները և զանգվածային և կոնկրետ բնույթի ընտրախախտումների մասին հիմնավորումներ են ներկայացրել նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը և «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկազն ընդամենը 20 տարեկան էր

Հաջորդ գրառումը

Արգենտինան վերջապես բարձրանում է փառքի գագաթնակետին` նվաճելով Կոպա Ամերիկան🎥

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Արգենտինան վերջապես բարձրանում է փառքի գագաթնակետին` նվաճելով Կոպա Ամերիկան🎥

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական