Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ավարտվեցին Sea Breeze ռազմածովային զորավարժությունները

Ավարտվել են ՆԱՏՕ-ի և դաշինքի գործընկերների Sea Breeze-2021 զորավարժությունները, որոնք անցկացվում էին Սև ծովում և Ուկրաինայի ափամերձ շրջաններում: Այս մասին շաբաթ օրը Ֆեյսբուքում հայտնել են Ուկրաինայի ԶՈւ ռազմածովային ուժերը:

«Բոլոր հանձնարարված խնդիրները ամբողջությամբ կատարված են», ասել է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապան, որի խոսքերը մեջբերվում են հաղորդագրության մեջ:

Զորավարժությունների փակման արարողության ընթացքում ուկրաինացի և արևմտյան զինվորականները պարգևատրվել են «Ուկրաինայի պաշտպան» և «Ռազմածովային ուժերի ուժեղացման համար» մրցանակներով: