Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Արմեն Սարգսյանի հրամանագրով Ելենա Առաքելյանը եւ Արմեն Ներսիսյանը նշանակվել են վարչական դատարանի դատավորներ

ՀՀ նախագահի հրամանագրերով Ելենա Առաքելյանը եւ Արմեն Ներսիսյանը նշանակվել են վարչական դատարանի դատավորներ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-94 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Ելենա Առաքելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է Նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 6-ի ԲԴԽ-46-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արմեն Ներսիսյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է Նախագահի մեկ այլ հրամանագրում: