«Թալիբան» շարժման պատվիրակության ղեկավար Շահաբուդդին Դելավարը, ով այժմ գտնվում է Մոսկվայում, հայտարարել է․ «Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի ԻՊ շարժումը երբեք Աֆղանստանի տարածքում չլինի»:
«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի խոսնակ Մոհամադ Սոհայիլ Շահինը հայտարարել է, որ շարժումը հաջողությամբ պայքարել է և պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ երկրի հյուսիսում և արևելքում:
Շահինը նշել է նաև, որ «Թալիբան»-ը Միացյալ Նահանգներին չի խոստացել, որ իրենք չեն գրավի Աֆղանստանի նահանգների վարչական կենտրոնները, հայտնում է ՏԱՍՍ-ը: