Առնվազն երեք մարդ է զոհվել և 25-ը՝ տուժել Բանգլադեշի Նարայանգանջ քաղաքում գտնվող հյութերի գործարանում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով United News of Bangladesh-ը:
Տուժածները հոսպիտալացվել են: Հրշեջ ծառայության պետի խոսքով՝ հրդեհը բռնկվել է յոթհարկանի շենքում, պատճառը կարող էր լինել եռակցումը: Դեպքը հետաքննվում է:
Գործարանի աշխատակիցներից մեկի համաձայն՝ մի քանի հոգի վիրավորվել է վերին հարկերի պատուհաններից ցած նետվելու միջոցով փրկվելու փորձ կատարելիս: Նա ավելացրել է, որ գործարանում աշխատում էր շուրջ 7-8 հազար մարդ, հետևաբար հրդեհի զոհերի թիվը կարող է աճել: