Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) Իսրայելին կոչ են արել դադարեցնել ռազմական հարձակումները Սիրիայում: Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ`Աստանայի ձևաչափով Սիրիայի վերաբերյալ 16-րդ միջազգային հանդիպման արդյունքներից հետո:
Փաստաթղթում ասվում է, որ նրանք «դատապարտել են Իսրայելի՝ Սիրիայում շարունակվող ռազմական հարձակումները, որոնք խախտում են միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը, Սիրիայի և հարևան երկրների ինքնիշխանությունը, սպառնում են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը, և կոչ են արել դադարեցնել դրանք»: Կողմերը նաև համոզմունք են հայտնել, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: