Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կապիտուլյանտը, ով քարուքանդ արեց մինչ այդ եղած ողջ բանակցային ժառանգությունը և մեր երկրի գլխին ողբերգական պատերազմ բերեց, իր արյունոտ ձեռքերը Արցախից իրոք փորձում է լվալ. Աշոտյան

08/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի հարցով Կազանի հայտնի գագաթաժողովի 10-ամյակի կապակցությամբ հրապարակված Սերժ Սարգսյանի ծրագրային հոդվածը, ինչպես և սպասվում էր, լուրջ քաղաքական և քաղաքագիտական քննարկումների նյութ է դարձել: Այսպիսի գրառմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Տվյալ հոդվածով նախագահ Սարգսյանը ոչ միայն բյուրեղացրեց բուն Կազանյան գործընթացի էությունը, ոչ միայն մի շարք կարևոր նրբություններ բացահայտեց, այլև հստակ բանաձևեց 2008-2018 թվականների բանակցային տրամաբանությունն ու մեր թողած ժառանգությունը.

1. Արցախի հարցը նախևառաջ կարգավիճակի հարց է:

2. Մենք պատրաստ էինք փոխզիջումներով լուծել այն:

3. Միջազգային հանրությունն, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, սատարաում էր Հայաստանին:

4. Ադրբեջանի ռազմական ագրեսիաները ոչ միայն չէին փոխում ստատուս քվոն, այլև շնորհիվ մեր բանակի պատասխան հարվածների արդյունքում ուժեղացնում էին Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ:

Ինչպես և կանխատեսում էի, հոդվածը հատկապես ծանր են տարել իշխանական կապիտուլյանտի քարոզիչները, որոնց ուշքն ու միտքը բովանդակային ու փաստարկված քննարկումներից խուսափելն է:

Սա է պատճառը, որ իրենց կողմից շրջանառվող թեզերի որակը պլինտուսի մակարդակի է:

Նախ, կրկին ապարդյուն փորձում են կռվացնել երկրորդ և երրորդ նախագահներին, ինչը հերթական զավեշտն է, հատկապես Արցախյան հարցով, քանզի նորմալ քաղաքական առաջնորդության դեպքում բանակցային գործընթացի էվոլյուցիան անխուսափելի է: Պատկերավոր ասած, բանակցային ժառանգության երրորդ հարկը կարելի էր կառուցել միայն մինչ այդ կառուցած հարկերի վրա:

Մյուս ուղղությամբ փորձում են շահարկել նախագահ Սարգսյանի այն թեզը, որ Արցախի հարցը լուծված չէ և չի կարելի համակեպրվել ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների հետ: Սա նույնքան զավեշատալի ու ավելի անբարոյական քննադատություն է, քանզի իր վերջնարդյունքում ենթադրում է, որ Հայաստանը պիտի ձեռքերը վերջնականապես լվա Արցախից:

Ականջներիդ օղ արեք:

Կապիտուլյանտը, ով քարուքանդ արեց մինչ այդ եղած ողջ բանակցային ժառանգությունը և մեր երկրի գլխին ողբերգական պատերազմ բերեց, իր արյունոտ ձեռքերը Արցախից իրոք փորձում է լվալ:

Սակայն իսկական հայն ու հայկական իրական քաղաքական էլիտան՝ երբեք»,- գրել է Աշոտյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՀԿ-ում խուճապ ա, հանձնարարական են ստացել քպ-ից հարձակվել «Հայաստան» դաշինքի առաջնորդի վրա․ Նարեկ Մանթաշյան

Հաջորդ գրառումը

Վահե Գրիգորյանի պահանջով Արման Դիլանյանը հրաժարական կտա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Վահե Գրիգորյանի պահանջով Արման Դիլանյանը հրաժարական կտա

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական