blognews.am-ի խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը, –
Իր ապագա կնոջը հասցեագրված նամակներից մեկում ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկն ու ԱՄՆ 2-րդ նախագահ Ջոն Ադամսը գրում էր. «Ես պետք է ուսումնասիրեմ քաղաքականությունն ու պատերազմները, որպեսզի իմ որդիները կարողանան զբաղվել մաթեմատիկայով ու փիլիսոփայությամբ։ Իմ որդիները պետք է ուսումնասիրեն մաթեմատիկան ու փիլիսոփայությունը, աշխարհագրությունը, բնական գիտությունները, նավաշինարարությունն ու նավարկությունը, առևտուրն ու գյուղատնտեսությունը, որպեսզի իրենց որդիներին հնարավորություն տան զբաղվել նկարչությամբ, պոեզիայով, երաժշտությամբ, քանդակագործությամբ ու ճարտարապետությամբ»։
Ասածս ինչ ա. ամեն բան իր ժամանակին պետք ա լինի։ Երբ դու պատերազմող երկիր ես, ու չես ուսումնասիրել ռազմական արվեստը, բայց փոխարենը տասնյակներով հիմար սերիալներ ես նկարում, «մշակույթ» ստեղծում, մի օր դու պատերազմի առաջ ես կանգնելու։ Երբ դու պատերազմող երկիր ես, ու չես ուսումնասիրել քաղաքականությունը, փոխարենը հարյուրավոր հեկտարներով ցորեն ես ցանում, մի օր քո վարած վատ քաղաքականության արդյունքում դու այդ արտերը թողնելու ես թշնամուն։
Ամեն ինչ ավելի քան պարզ է. առաջնահերթ հզորացրու բանակդ ու արտաքին քաղաքականությունդ, հետո զբաղվիր ինչով ուզում ես։
Հա, ի դեպ, 1,5 ամիս է մենք չունեն Արտաքին գործերի նախարար ու փոխնախարարներ, և ավելի քան 8 ամիս է ՊՆ փոխնախարարների 4 հաստիքներից 2-ը թափուր են…