Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իրանը ՄԱԳԱՏԷ-ին հայտնեց 20% հարստացված մետաղական ուրան արտադրելու ծրագրի մասին․ Reuters

Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է որպես ռեակտորի վառելիք օգտագործելու համար մինչև 20% հարստացման մակարդակով մետաղական ուրան արտադրելու ծրագրի մասին: Զեկույցը, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի լարվածությունը բանակցություններում, գրում է Reuters-ը:

Գործակալությունը գտնում է, որ մետաղական ուրանի արտադրության գործընթացը, որն օգտագործվում է ռեակտորների վառելիքի արտադրության համար և միջուկային ռումբերի ստեղծման ժամանակ, տեղի կունենա մի քանի փուլով:

Թեհրանն այս տարի արդեն արտադրել է փոքր քանակությամբ մետաղական ուրան, որը հարստացված չի եղել: