Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ մի անազնիվ ձեռք չպետք է դիպչի Զինվորի տանը․ Արմեն Մուրադյան

06/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
 Ոչ մի անազնիվ ձեռք չպետք է դիպչի Զինվորի տանը․ Արմեն Մուրադյան

Տարակուսած եմ, որ անվանի բժիշկն իր լայվային ելույթներում փորձում է մեկ ասել, որ պատրաստ է այլ տարածք տեղափոխվել, հետո ասում է, որ չի տեղափոխվելու, հետո մեկ այլ լայվում ասում է, որ ինքը միգուցե տեղափոխվի, բայց իր անձնակազմը՝ ոչ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը` անդրադառնալով ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանի հայտարարությանը։

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, եզակի դեպքերից է, որ փորձել եմ լռել եւ չեմ ուզել ֆեյսբուքի տիրույթում, մանրամասնեմ ու փաստարկված հակադարձեմ մի Մարդու, ում հարգանքով ու պատկառանքով եմ վերաբերվում… Սակայն, այլընտրանք չկա․․․

Հարգարժան Արտավազդ Բագրատիչ, քանի որ Դուք եք ընտրել ՖԲ-յան շփման այս ձեւաչափը, ապա ստիպված եմ այս ձեւաչափով Ձեզ պատասխանեմ։ Չեմ թաքցնում շփման այս նորարարությունը  խորթ է ինձ համար եւ, կարծում եմ, առհասարակ բժշկական համայնքին՝ հուսամ չի դառնա ավանդույթ։

Առաջինը հերքեմ տարածվող այն սուտ լուրը թե իբր Աբովյան 58 շենքը օտարվել է։ Եվ այսպես, Աբովյան 58 շենքը չի օտարվել, պետական գույք է, ԵՊԲՀ-ին կցված եւ պարզապես 15 տարի ժամկետով Հայ Զինվորն իրավունք ունի առանց վարձակալության գումարի բուժվել այդ հասցեում գտնվող շենքում՝ որպես փաստ կցում եմ Կառավարության որոշումը՝ ի դեպ առաջին որոշումը կայացվել է վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, երկրորդ որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Կառավարության որոշումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=152011…

Ի դեպ, Կառավարության որոշման բոլոր իրավական կողմերը պահպանված են՝ հարցը քննարկվել է Ռեկտորատում, հաստատվել է Գիտական խորհրդում՝ միաձայն, հավելեմ, որ որեւէ ընթացակարգ չկա, որ կառավարություն դիմելիս պետք է հարցը քննարկվի ստորաբաժանման ղեկավարի հետ, սակայն հաշվի առնելով Ձեր հեղինակությունն անգամ այդ չպահանջվող նորմն եմ բազմիցս պահպանել՝ ինչի համար բնավ չեմ փոշմանում։

Իսկ ինչ վերաբերվում է շենքը 15 տարի ժամկետով Հայ Զինվորին անհատույց  տրամադրելու կառավարության որոշմանը, ապա կարծում եմ, այո, ճիշտ եք, Արտավազդ Բագրատիչը, որոշումը պետք է վերանայվի եւ 100 տարով տրվի Հայ Զինվորին, այլ ոչ թե՝ 15:  Հուսով եմ  Դուք եւս կօգնեք մեզ, որ որ այդ շենքը տրվի Հայ Զինվորին՝ 100 տարվա իրավունքի ուժով, որ երբեք ոչ մի անազնիվ ձեռք չհասնի Հայ Զինվորի արժանապատիվ բուժման նպատակով տրված շենքին։

Շենքի վիճակի մասին խոսեմ փաստերով՝ Աբովյան 58 շենքը՝ համաձայն 11.03.2011 թվականի ԱԻՆ եզրակացության վթարային է, ենթակա է հիմնովին ու հրատապ  հիմնանորոգման։է  /եզրակացությունը կցվում է/

Բաժանմունքի գործունեության մասին՝ Արտավազդ Սահակյանի հետ բազմիցս քննարկվել է իր անձնակազմին եւ կլինիկական օրդինատորներին  ժամանակավորապես այլ 3 հաստատություններում՝ Հերացի, Միքայելյան եւ Զինվորի տան վերանորոգված տարածքում ժամանակավորապես տեղակայելու եւ բնականոն գործունեությունը շարունակելու տարբերակները՝ մինչեւ վերանորոգման ավարտը, այս մասով եւս դեռ չունենք արձագանքի Արտավազդ Սահակյանի կողմից։

Տարակուսած եմ, որ անվանի բժիշկն իր լայվային ելույթներում փորձում է մեկ ասել, որ պատրաստ է այլ տարածք տեղափոխվել, հետո ասում է, որ չի տեղափոխվելու, հետո մեկ այլ լայվում ասում է, որ ինքը միգուցե տեղափոխվի, բայց իր անձնակազմը՝ ոչ։

Քննարկումների մասին՝ հարգելի Արտավազդ Սահակյան, հուսով եմ պարզապես չեք մտաբերում այն բազմաթիվ քննարկումները, որ ունեցել ենք թե առանձին, թե Հայկուհի Մինասյանի հետ՝ ընդհուպ մինչեւ Ձեր սենյակի պաստառների գույնն ու տեսակն է քննարկվել․․․ չեմ ուզում այլ բան մտածեմ, կարծում եմ՝ պարզապես չեք մտաբերում այդ բազմաթիվ քննարկումները։ Ուզում եմ հավատամ, որ Ձեր հիշողության խնդիրը եւ Ձեր հեղինակությունը երրորդ կողմի համար չեն դառնա շահարկումների առարկա։

Եվ այսպես,

• վթարային շենքն անհապաղ պետք է վերանորոգվի,

• ստորաբաժանման բնականոն գործունեության համար կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պայմանները,

• վերանորոգումը տեւելու է մոտավորապես 5-6 ամիս,

•  վերանորոգումից հետո ստորաբաժանումը հնարավորություն է ունենալու նույն հասցեում շարունակել իր գործունեությունը։

Արտավազդ Բագրատիչ, քանի որ  ֆեյսբուքյան տիրույթում քննարկման տարբերակն եք ընտրել, ապա այս հարթակում եւս առաջարկում եմ Ձեզ․

• գալ կառուցողական դաշտ,

• չխոչընդոտել վթարային շենքի վերանորոգման աշխատանքներին՝ եղանակային պայմանները բարենպաստ են շինարարության համար,

• քննարկել եւ համատեղ որոշման գալ՝ բաժանմունքի տեղափոխման հարցի շուրջ,

• եւ  միանալ գործին եւ միասին հրատապ ավարտին հասցնել Աբովյան 58 շենքի հիմնանորոգումը։

Արտավազդ Բագրատիչ, առողջ եղեք, որ կարողանանք Ձեր գիտելիքներն ու փորձը օգտագործենք՝ ի նպաստ համալսարանական հիվանդանոցների»,- գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջարկվող օրակարգը ճանապարհ է դեպի նոր պարտություններ և կապիտուլիացիաներ արտաքին թշնամիների առջև․ Արմեն Գևորգյան

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն OPEC-ին կոչ է անում փոխզիջման գնալ նավթի արդյունահանման ավելացման հարցում. Bloomberg

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ալեքսանդր Լապշինի մուտքը Հայաստան արգելվել է. Current time

16/04/2026
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026
Միջազգային

Օվերչուկը ժամանել է Ադրբեջան

15/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն OPEC-ին կոչ է անում փոխզիջման գնալ նավթի արդյունահանման ավելացման հարցում. Bloomberg

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական