Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կպաշտպանի երկար ժամանակով

Ներարկումից հետո ռուսական պատվաստանյութի գործունեությունը, դրա պաշտպանիչ հատկությունները կպահպանվեն ոչ թե կարճ ժամանակահատվածում՝ կես տարի կամ մեկ տարի, այլ առնվազն երկու տարի։ Այդ մասին Россия-1 հեռուստաալիքի 60 минут ծրագրի եթերում ասել է ՌԴ Առողջապահության նախարարության Գամալեյիի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը: