Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Անգլիան ջախջախեց Ուկրաինային և դուրս եկավ կիսաեզրափակիչ

sportx.am

ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակիչում Ուկրաինայի հավաքականը մրցում էր Անգլիայի ընտրանու հետ։

Գարեթ Սաութգեյթի սաները հաղթեցին 0:4 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Հարրի Քեյնը` 4-րդ րոպեին։

2-րդ կեսի մեկնարկից 1 րոպե անց Հարրի Մագուայերը կրկնապատկեց անգլիացիների առավելությունը։

50-րդ րոպեին Քեյնը իր անվան դիմաց գրանցեց դուբլ, իսկ 63-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնը վերջակետ դրեց հանդիպմանը։ Այսպիսով, Անգլիան դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Դանիայի ընտրանու հետ։