Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Նոր խոշորագույն ռազմակայան Մերձավոր Արևելքում

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին այսօր կմասնակցի Լիբիային սահմանամերձ Ջարջուբ շրջանում տեղակայված մեծ ռազմակայանի բացմանը:

Ավիաբազան, որը կրում է «Հուլիսի 3-ի» անունը, կդառնա Միջերկրական ծովում և Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) գործողությունների աջակցության հիմնական օբյեկտներից մեկը։ Ի դեպ,  ԼԱԲ հրամանատար մարշալ Խալիֆա Հաֆթարը նույնպես հրավիրված է միջոցառմանը:

Օտարերկրյա հյուրերի թվում են  Հունաստանի պաշտպանության նախարարը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը:

Ռազմակայան կդառնա նաև Լիբիայում թուրքական ազդեցությանը հակազդելու կարևոր բաղադրիչ:

 # Եգիպտոս

@ new_militarycolumnist

Թարգմ․ Զ․Մ․

03.07.21