Արմեն Աշոտյանը Բրյուսելից վերադառնալուց հետո ներկայացել է Քննչական կոմիտե՝ «բացատրություն» տալու

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեսբուքյան էջում տեղեկացրել է, որ ընտրությունների օրը բանակի ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականներիս և տեղեկատվության համար ՔԿ-ում բացատրություն տալու է կանչվել.
«Գիշերը վերադարձել եմ Բրյուսելից ու առավոտյան ներկայացել Քննչական կոմիտե՝ ընտրությունների օրը բանակի խայտառակ ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականներիս և տեղեկատվության համար “բացատրություն” տալու»,- գրել է Աշոտյանը։
