Հինգշաբթի օրվանից ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել Թուրքիայում պարետային ժամը, որը մտցվել էր դեռ 2020-ի նոյեմբերին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Բացի դրանից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության համաձայն, հանրապետությունում հուլիսի 1-ից բոլոր պետական հիմնարկները կվերադառնան սովորական աշխատանքային ժամերին, և կվերացվեն հասարակական տրանսպորտից օգտվելու տարիքային սահմանափակումները:
Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության, մինչ օրս հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 49 միլիոն մարդ, որոնցից գրեթե 34 միլիոնը ստացել է պատվաստանյութի առաջին բաղադրիչը: