Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Պուտին․ Խնդիր է դրվել զսպել գնաճը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերով հայտարարել է, որ ներկայումս խնդիր է դրվում զսպել գնաճը:

Գնաճը բարձրացել է մինչև 5,9%, խնդիր է դրվում այն ​​զսպել, ասել է Պուտինը: Այնուամենայնիվ, այս տարի հնարավոր չի լինի իջեցնել գնաճը մինչև 4% նպատակային ցուցանիշը: Այս տարի դա կկազմի 5%, պարզաբանել է Ռուսաստանի ղեկավարը:

Բացի դրանից, ՌԴ նախագահն ասել է, որ համաճարակի ընթացքում ամենաշատը տուժել են փոքր և միջին բիզնեսները, սակայն իշխանությունները մշակել են դրանց աջակցելու միջոցառումների մի ամբողջ շարք, հաղորդում է news.ru-ն: