«Էներգետիկայի և դրա փոխադրողների ոլորտում աշխատող «Rystad Energy Research Institute»-ի փորձագետները կարծում են, որ «Նավթի գները, ամենայն հավանականությամբ, կգերազանցեն 2008-ի ռեկորդային բարձունքները: Brent տեսակի նավթը 2008 թվականին հասել էր բարելի դիմաց 150 դոլարի: Հաշվի առնելով առաջիկա իրադարձությունները՝ նավթի գնի ինդեքսը կգերազանցի բոլոր նախորդ գագաթնակետերը:», – հայտնում է Bloomberg-ը` 2021-ի երկրորդ կեսի համար նավթի գների աճի տենդենցի և շուկայի կանխատեսումների մասին արված իր հրապարակման մեջ¹:
Զեկույցի հեղինակը, վկայակոչելով 2021 թվականի վիճակագրությունը, ասում է, որ Ազատ Դրամական Հոսքերի ինդեքսը (հայտնի է որպես FCF) այս տարի հասել է 348 միլիարդ դոլարի: Աճը պայմանավորված էր թերթաքարային՝Շեյլ նավթի արդյունահանման վերածննդով և Կորոնայի ճգնաժամից համեմատաբար վերականգնմամբ:
2021 թվականի սկզբից Brent տեսակի նավթի գներն աճել են ավելի քան 45 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 76 դոլարի: Այս ցուցանիշը վերջին անգամ կրկնվել է 2018-ի հոկտեմբերին:
©️ #ՓԱԿԱԳԻԾ








