Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Լրագրող Անուշ Էլբակյանը արժանացավ հերթական ԷՄՄԻ մրցանակի

Արթուր Էլբակյանը իր ՖԲ էջում հաղորդում է, –

Ուրախալի լուր:

Մի քանի ժամ առաջ Անուշ Էլբակյանը արժանացավ ևս երկու EMMY – ԷՄՄԻ մրցանակի: Այն Անուշի համար թվով յոթերորդն է:

Հիշեցնեմ նաև,որ ընդամենը մի քանի օր առաջ Անուշը արժանացավ ամերիկյան ամենահեղինակավոր Պուլիցերյան մրցանակին – Pulitzer Prize-2021.

Հղումով դիտեք հատված EMMY Award 2021 մրցանակաբաշխությունից: