Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռեֆորմիստները. Արայիկ Հարությունյան և ընկերներ

12/08/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրթության չափորոշիչներն իսկական պատուհաս դարձան մեզ համար: Այստեղ` երրորդ հազարամյակի դարպասների մոտ, մենք կրկին մշակույթի պահպանման, ավելի ճիշտ կլինի ասել` պաշտպանության խնդիր ունենք: Եթե 1915 թվականի գաղթի ճանապարհին փեշի մեջ մի կտոր հաց ու մի քանի մատյան փայփայող հայ փախստականին ասեին, որ մեկ դար հետո  հայ մշակույթը պետք է պաշտպանվի արդեն կազմավորված հայկական պետության ղեկավարությունից, կզարմանար ու կզայրանար:   

Երբ մի կերպ, հազարավոր խեղված ճակատագրերի գնով պետություն ենք ստեղծել, կայունացնելու, հզորացնելու փոխարեն ստիպված ենք մարդկանց բացատրել` ինչ է պետությունը, պետական քաղաքականությունը և դրանցից բխող կրթական ռազմավարությունը: Կբացատրենք, բայց լսողն ո՞վ է: Գայլի  գլխին Ավետարան են կարդում, ասում է` «շուտ արեք, հոտը սարն անց կացավ»: Անհայտ գիտական ծագման մի քան մարդ իրար են հավաքվել, զանգված ստեղծել, իրենց հռչակել հայրենիքի կրթության փրկության կոմիտեի անդամներ և ականջների մեջ բուրդ ու բամբակ խրելով` ոչ մեկին չեն լսում` ո´չ օրհնելիս, ո´չ հայհոյելիս: Չնայած` օրհնողն ո՞վ է:

Անշուշտ, խոսք ապսպրողները լավ գիտեն, որ մեր կրթական ոլորտը լուրջ խնդիրներ ունի և փոփոխություններն ու  լրամշակումներն անխուսափելի են: Ժամանակից առաջ ընկած այս  աշխարահում նույնիսկ ամենաանթերի կրթական ծրագիրը տեղի է տալիս ժամանակին ու կարոտում փոփոխության և լրամշակման: Յուրաքանչյուր տասնամյակի համար դա լավ գաղափար է, բայց  իրագործելու համար ունակություն է պետք: Մարդը կամ մարդկանց խումբը չի կարող գլուխ բերել նման մասշտաբային ծրագիրը, եթե ունակություն չունի, թող որ ցանկությունը մեծ է, նպատակն էլ` բարի, բայց ունակություն է պետք, ինչպես ասում են` չափորոշիչ որոշողին չափորոշիչ է պետք: Իսկ մեր կրթական առաջիկա չափորոշիչները պետք է հետագայի համար կրթության ոլորտում բացառեն այնպիսի մարդկանց ներկայությունը, որոնք այսօր չափորոշիչներ են գրում: Այսինքն` այդ զանգվածին ասում ենք` գնացեք տուն, ձեզ աշխատանք վստահողին էլ հետներդ տարեք, հոգնած կլինի: Հոգնած է, բա ոնց: Իմիջիայլոց, հոգնած գործատուի մասին:

Գիտական ողջ հանրույթը կանգնել, ասում է. «Ախպե‘ր, սխալ եք անում, ճանապարհից շեղվել եք, գլուխ չեք բերելու, աչքի տեղն էլ ունքն եք փչացնելու», նույնիսկ մատնանշվում է` ի՞նչն է սխալ, և ինչպես կարելի է  ուղղել այն, բայց մարդը, ո´չ ավել, ո´չ պակաս, կագնում ու հայտարարում է, թե «կրթական ռեֆորմ տեղի է ունենալու», անկախ բարձրացված աղմուկից: Ռեֆորմ, հասկանո՞ւմ եք, մարդը ռեֆորմ է իրականացնում: Դե, եկ ու մի ասա` տո‘, այ բոլոր ժամանակների ռեֆորմի‘ստ, այդ երբվանի՞ց է ճշմարտությունը աղմուկ դարձել, հաստագլխությունը` ռեֆորմ: Դեռ դա հերիք չէ, հետն էլ պետության անունից է խոսում, թե` պետությանը շանտաժ եք անում: Տո´,դու՞ ես պետությունը, որ պետության հացը ձրի ուտում ես, ուրեմն պետություն ե՞ս:

Իհարկե, մեր արածն էլ հունձ է, հնձածներս` խոտ, բայց գոնե մեր չափը գիտենք, և ոչ թե ոտքներիս չափով վերմակ ենք փնտրում, այլ`ոտքներս վերմակի չափով մեկնում, ինչպես խորհուրդ է տալիս հին իմաստությունը:

Որ թշնամին է փորձում փչացնել ու աղավաղել մեր մշակույթը, զայրանում ենք, բայց հասկանում ենք` թշնամի է, իր թշնամությունն է անում, պիտի թույլ չտանք, պիտի մռութին հասցնենք, որ խելքը գլուխը հավաքի, բայց երբ մեր հայրենիքում մեր հայրենակիցներն են անում, դրան ի՞նչ անենք, լռե՞նք, ախր մերն են, չէ՞: Բրիտանացիները մի լավ առած ունեն` «Սրիկաներ են, բայց մեր սրիկաներն են»: Հիմա չփորձե՞նք մերոնց խելքի բերել: Բա մի քանի հարց տալ պե՞տք չի, որ հասկանանք, անտես  մոլորության մե՞ջ են, թե՞ մթին գործարքի:

Որտե՞ղ, ո՞ր երկրի օրինակով եք տեսել, որ գիտական զրո վաստակ ունեցող նախարարը ձվից նոր դուրս եկած խմբակներ ստեղծի, անունները դնի  գիտնականների փորձագիտական  խմբեր ու հաշվի չառնի գիտական անջնջելի հետագիծ ունեցող մարդկանց կարծիքներն ու դիտարկումները: Վախենամ` փորձագետ ասելով մեր գիտունիկները նկատի ունեն որևէ բան փորձող, և ելնելով` դրանից փորձում են. հերն էլ անիծած, թե արդյունքում տասնամյակների աշխատանքը ջուրը չի ընկնում: Բայց կարծեմ`սա պետություն է, ոչ թե փորձագիտական լաբորատորիա: 

Որտե՞ղ եք տեսել, որ դպրոցին մատուցվեն այնպիսի դասագրքեր, որոնք հակասում են պետական դպրոցի գաղափարին ու պետական ռազմավարությանը: Մկրատն առած` կտրատում են, կտրելունը` թողնելով, չկտրելունը` կտրելով: Դասագրքերի այս նախագծերը պետք է մնան պատմության մեջ, որպեսզի ապագա սերունդները տեսնեն, թե ինչպես կարելի է անգիտակցորեն լավ գաղափարի հերն անիծել, ու հեռու մնան այդպիսի «նորարարություններից»: Լավ գաղափար եմ ասում, որովհետև իրոք, ինչպես վերը նշեցի, ժամանակը փոփոխություններ է պահանջում, առաջընթաց և զարգացում: Բայց վախենամ, ականջդ կանչի, Թումանյա‘ն, ոչ թե գաղափարն է մտել փորձագիտական խմբերի գլուխների մեջ, այլ` գլուխներն են մտցրել գաղափարի մեջ.

«Այո, սովորաբար փոքր գլուխներն իրենք են մտնում մեծ գաղափարների մեջ, ինչպես ծովի մեջ ու էս տեսակ մարդիկ հոգեպես, բարոյապես, մտավորապես խեղդվում են ու դառնում են ոչ թե գաղափարական, այլ, եթե կարելի է էսպես ասել, գաղափարագար: Իսկ սա նույնքան դժբախտ երևույթ է, ինչպես խելացիի հանդեպ խելագարը»:

Մի´ նեղացեք ինձանից, հասկանում եմ, որ տողերի արանքում կարդացել եք ձեր անունները, բայց Թումանյանն է ասել, ազնիվ խոսք:

Իմիջիայլոց, ազնվության մասին. ազնի՞վ բան է, երբ ուսանողը հաշվի չի առնում իր դասախոսի կարծիքը, այն դասախոսի, որը որպես մասնագետ կայացրել է իրեն: Ոնց որ ծնողը փոքր երեխային ուտել է սովորեցնում, այնպես էլ ուսուցիչն է ուսանողին մասնագետ դարձնում` տարբեր կերպ լուսավորելով նրա ճանապարհը: Ասեք` ազնի՞վ բան է, երբ փորձագետ հորջորջված ուսանողը հաշվի չի առնում իր` փորձագետ բառի տառերի չափ մենագրություններ ունեցող ուսուցչին: Դե´, ժխտե´ք, ժխտե‘ք ու ասեք, որ ապերախտություն, սրիկայություն ու ուրացում չէ դա: Հոգու արտակարգ ստորություն է պետք` այդպիսին լինելու համար:

Չնայած` դուք կանեք: Դուք, որ ուրանում եք հայոց պատմության մի քանի հազարամյակը, հայ գրականության մեկուկես հազարամյակը, մի քանի դասախոսի եղածն ի՞նչ է, որ չուրանաք: Ճիշտ էլ կանեք, անցյալ դարի 30-ական թվականները լիներ, տո‘ կարելի էր բոլորի մասին դանոսներ գրել, հռչակել նոցիանոլիստատական- տրոցկիստական ընդհատակյա որջերի անդամներ ու մի մասին գնդակահարել, մի մասին ուղարկել Սիբիր…:

Ռեֆորմիստներ, չէ մի, ազնիվ մարդու պիտակը փակցրել են ճակատներին, իրենք իրենց հռչակել մեծ լուսավորիչներ ու թուրն առած` կտրատում են: Կարծիք հայտնողին էլ կա‘մ արհամարհում են, կա‘մ ասում` հետադեմ ես, լռիր: Կարծիք հաշվի առնել չգիտեն. մարդիկ էլ հերսից ասում են այն, ինչ պետք է. նրանք էլ գնում, պատերի տակ լաց են լինում, թե` այսինչ-այնինչ դասախոսը, պատմաբանը կամ  գրականգետը մեզ  «բան է ասել» ասել: Տո´, լավ է արել, ականջդ էլ պիտի քաշեր:  

Երվանդ Օտյանի (որի 150-ամյակը չնշվեց, գործերից էլ ոչ մեկը դասագրքերում չզետեղեցիք) հայտնի վեպի (որի հերոսը ձեր գործատուի գաղափարական հարազատն է) նկարազարդումներն արել է ժամանակի ականավոր հրապարակախոս Ալեքսանդր Սարուխանը: Երբ գովաբանում են նրան` լավ ծաղրանկարներ անելու համար, ասում է, որ ջանք չի խնայել` ցույց տալու համար` «Թե ինչպես կործանիչ կրնան ըլլալ նույնիսկ լավագույն սկզբունքներ և բանաձևեր, երբ անոնք կը փորձվին կիրարկիլ թերուս, իմաստակ և երազատես անպատասխանատու մարդոց կողմե, որոնք կը գործեն առանց երբեք նկատի առնելու զիրենք շրջապատող պայմանները…»:

Հասկացաք չէ՞: Մի´ փչացրեք լավ գաղափարը: Հետ քաշվեք և տեղը զիջեք նրանց, ովքեր կարող են, ունակ են: Ձեր առաջարկածը բացառում է ազգային դաստիարակությունը, իսկ դա, չվիրավորվե‘ք, բայց նեոբոլշևիզմ է: Թուրքը մեր թշնամին է, իսկ դուք նրա կերպարը մեղմացնում եք, բարիացնում ու թուլացնում երեխաների զգոնությունը: Իբր` հոգեբանորեն չենք ճնշում երեխային:

Գուցե զգացումը, որ ցեղասպանված չես, հայրենազրկված չես,  թույլ տա մի փոքր ավելի հանգիստ ապրել, բայց արդյո՞ք միջավայրը թույլ է տալիս, արդյո՞ք  այդ իմացության բացակությամբ մեծացող սերունդը չի դառնալու մի նոր ցեղասպանության զոհ, մեր ներկա պետությունը` գրավյալ տարածք, կորուսյալ հայրենիք: Մտածե‘ք սրա մասին:

Ձեր առաջարկած դասագրքերով սովորող հայ երեխաների թուրք և ադրբեջանցի տարեկիցները մեծանում են հայ մորթելու,   «հայրենիքը ազատագրելու» եռանդով ու երազանքով, մոլուցքով ու ատելությամբ: Տարիներ անց այս երկու սերունդներն առճակատվելու են, դա անխուսափելի է. ինչու՞ եք մեր երխաներին զրկում ամենակարևոր զենքից` ճշմարտությունից: Մի´ արեք, դա դավաճանություն է:

Իսկ եթե մտածում եք, որ սա առաջադեմների և հետադեմների պայքար է, դրան էլ եմ համաձայն. ազգայինը միշտ առաջադեմ է, ձեզ փնտրե‘ք հետին շարքերում:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ պետք է անի ՀՀ մուտք գործած քաղաքացին

Հաջորդ գրառումը

Հոկեյի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից Բելառուսը կարող է զրկվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Հոկեյի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից Բելառուսը կարող է զրկվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական