Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Թրամփը 2020թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններն անվանել է «դարի հանցագործություն»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները:

«Իմ կարծիքով, այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերին, դարի հանցագործությունն էր: Քանի որ հիմա մեր սահմանին ճգնաժամ է, քանի որ այս բոլոր բաներն են տեղի ունեննում ունենում մեր երկրի հետ», ասել է նա Սպիտակ տունը լքելուց հետո առաջին հանրահավաքի ժամանակ:

ԱՄՆ նախկին նախագահը հավելել է, որ «նոյեմբերի 3-ը խայտառակություն էր, ընտրություններն ավարտվեցին նոյեմբերի 3-ին երեկոյան, իսկ հետո ինչ-որ բան սկսվեց կատարվել»:

«Մենք չենք պարտվել այս ընտրություններում, ոչ, չենք պարտվել», շեշտել է նա:

Թրամփը նշել է, որ հեռակա քվեարկության հետ կապված կեղծիքների պատճառով ընտրությունները հիշեցնում էին Ուկրաինայի 2004 թ. ընտրությունները։ «Նրանք ապօրինի փոխել են հաշվարկի արդյունքները», ԱՄՆ նախկին նախագահի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: