Նախագահ Սարգսյանը շնորհավորել է հայտնի դերասանուհուն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի իր ներդրումն ունենալ հայկական մշակույթի զարգացման ու հանրահռչակման գործում:
«Մեր երկրի հարստությունը մեր ժողովուրդն է՝ անկախ նրանից, որտեղ է բնակվում: Մենք պետք է կարողանանք այդ հարստությունը, այդ հսկայական ներուժը լիարժեք օգտագործել ի շահ մեր երկրի զարգացման»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: