Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հայկական կողմն ադրբեջանական ԶՈՒ–ի ուղղությամբ կրակոցներ չի արձակել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

ՊՆ-ն նշում է, որ այդ հատվածում իրավիճակը խաղաղ է։

Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հայտարարել է, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 14:30-ից Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտ տեղակայված դիրքերից հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի ուղղությամբ։