ՆԱՏՕ-ի մշակվող ռազմավարական հայեցակարգը կվերադարձնի Եվրոպայում անվտանգության իրավիճակը սառը պատերազմի վիճակին, եթե փաստաթղթում ներառված լինեն դաշինքի վերջին փաստաթղթերում հայտարարված Ռուսաստանի վերաբերյալ կանխադրույթները: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովում:
Գրուշկոյի խոսքերով՝ հաշվարկվել է, որ ՆԱՏՕ-ի երկրների վերջին հռչակագրում Ռուսաստանը հիշատակվում է 63 անգամ: «Եթե այս հռչակագրից հանենք այդ բոլոր պարբերությունները, ապա կստացվի, որ դաշինքի իրական խնդիրներ անվտանգության ոլորտում չեն նկատվում», ասել է Գրուշկոն:
«Միակ նոր տարրը Չինաստանն է, որը հայտարարվել է ռազմավարական մարտահրավեր։ Ինչպես նշել է նԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Ռուսաստանը մոտ է, իսկ Չինաստանը հեռու, հետևաբար ռուսական սպառնալիքը կամ Արևելքից եկող սպառնալիքը պետք է մնա դաշինքի հիմնական նպատակը», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:









