Չինաստանի իշխանությունները, ի պատասխան Վաշինգտոնի՝ Չինաստանում կրկին նոր կորոնավիրուսի պատճառները վերանայելու պահանջին, առաջարկում են ուսումնասիրել ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների խնդիրներն ամբողջ աշխարհում: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը:
«Մենք պահանջում ենք, որ մանրամասն հետաքննություն իրականացվի Մերիլենդ նահանգի Ֆորտ Դեթրիկում գտնվող ԱՄՆ ռազմական լաբորատորիայի և ԱՄՆ-ից դուրս կենսաբանական փորձեր կատարելու համար նախատեղված ամերիկյան ավելի քան 200 այլ կայանների հետ կապված խնդիրների շուրջ», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես ընդգծել է չին դիվանագետը, Պեկինը հույս է դնում միջազգային հանրության աջակցության վրա։