Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Հերթական կեղծարարությունը.Ավետիք Իշխանյան

ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում մի գործիք, ներեցեք՝ գործիչ կա, որը հայտնի է բանակից ծլկելու համար փաստաթղթերի կեղծարարությամբ։ Սույն օբյեկտը, ներեցեք՝ սուբյեկտը հայտարարել է, թե կրակել են իր մեքենայի վրա։ Հիշեցի հայտնի Անորսալի Ջոնի մասին անեկդոտը․

Ամերիկյան պրեյրայով անցնում են ձիավոր կովբոյներ և տեղանքին ծանոթացնում նորանշանակ շերիֆին։ Հանկարծ շերիֆը նկատում է մոտակա բլրի գագաթին մեկ այլ ձիավորի, որն էլ արագորեն հեռանում է։

Շերիֆն ուղեկիցներին հարցնում է․ – Իսկ այն ձիավորն ո՞վ է։ Հնչում է պատասխանը․ -Անորսալի Ջոն։

-Ինչպե՞ս թե անորսալի,-զայրանում է շերիֆը։

-Անորսալի, քանի որ նա ոչ մեկի ․․․չի։