ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր թիվ 29/45 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ
ընտրությունների քվեարկությանը:
Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել՝ նախագահ Սարգսյանն ասել է.
«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել:
Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»