«90-ականներին ազատգրված և սրբացված մեր պապենական Շուշին և Արցախի 75 տոկոսը 2020 թվականի պատերազմին այս իշխանությունները հանձնեցին թշնամուն։ Չեք պատկերացնում՝ ինչպիսի ցավ է, երբ անցնում ես Շուշիի ճամփով, բայց Շուշի չես մտնում։ Չես մտնում մի քաղաք, որը քո ծննդավայրն է»,- այսօր՝ հունիսի 15-ին, Արտաշատում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։ «Դեռևս 1990-ականներին, երբ նախագահ Քոչարյանը ղեկավարում էր Արցախում ընթացող մարտերը, խնդիր էր դրված որքան հնարավոր է՝ շատ տարածքներ ազատագրել։ Միայն Շուշին ազատագրողը գիտի նրա արժեքը, և միայն պարտվողն ու հանձնողը կարող է անվանել մեր սրբազան քաղաքը դժգույն ու դժբախտ»,- ասաց Արծվիկ Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։