Անվտանգության աշխատակիցների հետ բախումների արդյունքում «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի Գոր նահանգի Տուլակ շրջանում: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է TOLOnews հեռուստաալիքը ՝ վկայակոչելով նահանգի երկու աղբյուրներ:
Աղբյուրի համաձյան՝ զինյալների ու ուժայինների բախումները տեղի են ունեցել ուրբաթ երեկոյան: Շրջանի նահանգապետը տեղեկացրել է, որ արմատականների հետ մարտերի արդյունքում զոհվել է անվտանգության 20 աշխատակից, ևս 20-ը վիրավորվել է: Բացի դրանից, թալիբները գերի են վերցրել 10 ուժայինների:
Նահանգապետը չի հաստատել այն տեղեկությունները, որ գրոհայինները վերահսկողություն են հաստատել տարածքում: