Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՉԵՄ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ
Այսպիսի գարշաընտրաշավ Հայաստանի ողջ պատմության մեջ չեմ հիշում։ Խոսքս վերաբերում է պաշտոնակատար կոչեցյալ հիստերիկ ղժղժանի քարոզարշավին․ հայհոյանքներ, սպառնալիքներ, ահաբեկումներ, գարշելի տեսարաններ։ Հայհոյում և սպառնում է բոլոր նրանց, ովքեր ունեն մասնագիտություն, իրենց բնագավառում հասել են հաջողությունների։ Հատկապես ատում է իրավաբաններին, ովքեր բավահայտում են ղժղժանի հանցագործ պատվերները։ Այո՛ բոլոր մտածող մարդիկ կիսագրագետ ղժղժանի թշնամիներն են, քանի որ ունակ են տեսնելու երկրի կործանումը բոլոր բնագավառներում։
Պատկերացնում եմ, թե նա ինչպես է ատում նաև մեր դասականներին, հատկապես Հովհաննես Թումանյանին, ով ստեղծագործություններում գրել և ցավել է հենց այս ղժղժան տեսակի մասին։ Բայց, ամենակարևորն այն է, որ այս ամենից հետո, պարզորոշ երևում է, որ մենք պետություն, նորմալ հասարակություն չունենք։
Չունենք, քանի որ, ղժղժանի այս ելույթներից հետո, պետական կառույցները պետք է գործի անցնեին։ ԿԸՀ-ն պետք է չեղյալ հայտարարեր ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին։
Դատախազությունը պետք է քրեական գործեր, այո՛ գործեր հարուցեր հայհոյանքների, սպառնալիքների, վարչական ռեսուրսի օգտագործման և բազում այլ հանցագործությունների համար։ Իրենց քաղաքակիրթ, արևմտյան արժեքներին հավատարիմ համարող գործիչները պետք է խստորեն քննադատեին, հայտարարություններ տարածեին այս ամենի մասին։ Իսկ իրականում, նրանք բացահայտ, կամ քողարկված պաշտպանում են երկիրը թշնամուն հանձնած, հազարավոր զոհերի և հարյուրավոր գերիների պատասխանատու ղժղժանին։ Անհնար է պատկերացնել, որ ցանկացած այլ երկրում, այն կլինի եվրոպական, ասիական, աֆրիկյան, ամերիկյան, ժողովրդավարական թե բռնապետական , հասարակությունը կհանդուրժեր նման երևույթ»։