Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ ու էժան քայլեր մի արեք, հարց է՝ ինչու հասանք այս վիճակին և ում մեղքով պատերազմը չկանգնեց հոկտեմբերի 19-ին՝ անհամեմատ շահավետ պայմաններով․ Օ․ Գասպարյան. amlur.am

12/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ArmLur.am-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը և նշեց.

«Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում,ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն,սակայն կան հանգամանքներ,որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։
Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննութուն պետք է կատարվի և որոշվի յուրաքանչյուր պաշտոնատար անձի մեղավորության չափը։

Ի դեպ, հատուկ նրանց համար,ովքեր մեղադրում են ինձ սուտ խոսելու մեջ,ներկայացնում եմ հատված նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունից.

«……Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը…..»։

Այո ստեղծված իրադրությունում մենք այլ տարբերակ իսկապես չունեինք և ես հորդորում էի ստորագրել եռակողմ հայտարարությունը,միաժամանակ նշելով,որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Իսկ մյուս մասնակիցների հիմնական մասը կամ լռում էին կամ զգացմունքային հայտարարություններ անում՝խուսափելով պատասխանատվությունից(որ հիմա ասեն մենք կապ չունենք)։

Ընդ որում վարչապետը իմ հիմնավորումները չընդունեց և միայն մի քանի ժամից իր քաղաքական թիմի հետ քննարկելուց հետո ստորագրեց։

Եթե կարող էին թող չստորագրեին…..
Մի խաղացեք հանրության զգացմունքների հետ և էժանագույն քայլեր մի կատարեք։
Այլ հարց է, թե ինչու մենք հասանք այս վիճակին, և ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով։

Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին.նախքան պատերազմը,պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում(այդ թվում Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը):
Համոզված եմ, որ կգա այն օրը երբ հասարակությունը կստանա իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները»:

Նշենք, որ Այսօր Ադրբեջանի հետ սահմանակից Տավուշի մարզի բնակավայրերում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց մարզի անբնակ անկլավային գյուղերի մասին ու հերքեց պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Ասաց՝ հակառակը, կանխել է դա, չնայած հաստատեց, որ փաստաթուղթն ստորագրելիս 90-ականներին Հայաստանին անցած անկլավների հարցը շոշափվել է։

«Էսօր շատ է տարածվում այն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել այդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են այդ տարբերակը և այլն և այդպես շարունակ, ճշմարտությունը ճիշտ հակառակն է: Ի՞նչ նկատառումներով, ես դրա մասին հետո կխոսեմ, իմ կռահումների մասին, կային մարդիկ, ովքեր ասում էին՝ հենց այդ տարբերակով այդ թուղթը պետք է ստորագրել, որովհետև և այլն, և այլն, բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել և այդ կետն ընդհանրապես հանվել է», – նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հայաստանյան անկլավների հարցը բանակցային օրակարգում եղել է դեռևս 1999 թվականից։ Ըստ նրա՝ այդ մասին հիշատակված է վերջերս իր կողմից հրապարակված Մեղրիի փոխանակման փաստաթղթում, որը երկար ժամանակ գաղտնի է եղել։ Այսօր ևս Փաշինյանը 99 թվականի այս փաստաթղթի հետ կապեց Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանությունը։ Կարդաց Մեղրին փոխանակելու նախագծի կետերից մեկը, որով բանակցությունների սեղանին դրված պահանջներ են եղել՝ Հայաստանի զինված ուժերը դուրս բերել «ադրբեջանական գրավյալ տարածքներից, ներառյալ Ղազախի շրջանը»։ Փաշինյանի խոսքով՝ դրանից հետո անկլավների թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում և «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում այն»։ Երկրի ղեկավարը ներկայացրեց իր պատկերացումներն այս հարցի վերաբերյալ։

«Մենք կարծում ենք, որ հետևյալն է՝ միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծման ձևեր կան, որ այն իրավիճակը, որ կա, արձանագրված է, այդ իրավիճակն ուղղակի թողնում են, որովհետև մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշենը ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, և մեր տրամաբանությունն այն է, որ այդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ, և այն, ինչ որ իրանց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ», – ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Միաժամանակ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի մի քանի տասնյակ կիլոմետրանոց հայկական տարածքներ այսօր գտնվում են ադրբեջանական տիրապետության տակ։ Դրանց վերադարձի հարցը բարձրացրել են Ադրբեջանի առաջ.

«Ասել ենք, որ այս հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում, և այդ ընդհանուր համատեքստում մենք կշարունակենք գնալ առաջ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թրամփը վառ անձնավորություն է․ Պուտին

Հաջորդ գրառումը

Փաշինյանն աղավաղում է ռազմական ներկրումների փաստերն ու փորձում մանիպուլացնել հանրությանը.ՀԵՏՔ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանն աղավաղում է ռազմական ներկրումների փաստերն ու փորձում մանիպուլացնել հանրությանը.ՀԵՏՔ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական