Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Լենա Նազարյանը խոստովանում է, որ այս իշխանություններին առհասարակ չի հուզում գերիների խնդիրը». Էդգար Ղազարյան. 168.am

11/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի համար այդքան էլ զարմանալի չէ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ։

«Կարծում եմ՝ նման հիմարություններ երկնելը Լենա Նազարյանի և առհասարակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների պարագայում  շատ սովորական երևույթ է։ Այստեղ կարելի է օբյեկտիվ համարել միայն այն, որ  Լենա Նազարյանը լինելով բարձրաստիճան պաշտոնյա, խորհրդարանական երկրի խորհրդարանի փոխնախագահ, այս ժամանակահատվածում անգամ ինքն է հասկացել, որ մեր երկիրը գտնվում է կատարյալ անիշխանության մեջ, որ գոյություն չունի պետական իշխանություն, որը կզբաղվի իր մեղքով ճակատագրի նման ծանր բեռի տակ հայտնված մեր քաղաքացիների խնդիրներով»,- 168.am–ի հետ զրույցում ասել է Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հավանաբար Լենա Նազարյանը չգիտի, որ կառավարությունում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, գոյություն ունի պետական հանձնաժողով, որը զբաղվում է և որի պատասխանատվության տակ է գերիների և անհետ կորած քաղաքացիների վերադարձի հարցերը։

«Լենա Նազարյանը հավանաբար չգիտի, որ մեր հայրենակցուհի, Լիբանանի քաղաքացի Մարալ Նաջարյանին ազատ է արձակել ոչ թե Լիբանանի հասարակական և մշակութային հանրությունը, այլ Լիբանանի կառավարությունը։ Եվ միայն այն պարագայում, որ Լիբանանը պետություն է և ունի կառավարություն, կարողացան իրենց քաղաքացուն հետ բերել գերությունից։ Իսկ Հայաստանը կառավարություն, իշխանություն չունի, կան արկածախնդիրներ, սրիկաներ և դավաճաններ, որոնք ուղղակի իշխանական լիազորություններով են օժտված։ Լենա Նազարյանը խոստովանում է, որ այս իշխանություններին առհասարակ չի հուզում գերիների խնդիրը, և սա այնքան պարզ է։ Մեր իշխանությունը գերիների խնդիրը բարձրաձայնել է միայն այն ժամանակ, երբ նրանց հարազատները բունտ են բարձրացրել։ Երբ Բաքվից դատարկ ինքնաթիռ վերադարձավ, դրա մասին 3-4 օր խոսեցին, հենց հանրային դժգոհության այդ ալիքն անցավ, իրենց մոտ էլ պասիվություն եղավ։ Դրա համար իրենք ցանկացած խնդիր պատրաստ են բարդել ցանկացած մարդու վրա, որովհետև իրենք որպես իշխանություն՝ գոյություն չունեն, բայց նորից հավակնում են իշխանության»,- հավելել է Է. Ղազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չինաստանի վրա ճնշում գործադրելը կդառնա G7-ի գագաթաժողովի միջազգային օրակարգի առանցքային թեման․ ԶԼՄ-ներ

Հաջորդ գրառումը

Tesla-ն ներկայացրել է իր ամենաարագ էլեկտրամեքենան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Tesla-ն ներկայացրել է իր ամենաարագ էլեկտրամեքենան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական