Մոսկվան մերժում է Հավանայի դեմ միակողմանի արգելող միջոցները, հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կտրականապես մերժում ենք Հավանայի դեմ միակողմանի արգելող և սահմանափակող միջոցները: Եվ մենք բացարձակապես անընդունելի ենք համարում Կուբայի կառավարության ու այդ երկրի քաղաքացիների վրա ճնշման ցանկացած տարր, և, իմ կարծիքով, կուբացիները ապացուցել են, որ դրանք նաև անօգուտ են», ասել է Զախարովան՝ մեկնաբանելով այն, որ ԱՄՆ-ն մայիսի 25-ին Կուբան ներառել է «այն պետությունների շարքում, որոնք բավարար չափով չեն համագործակցում ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարում»:
Դիվանագետի խոսքերով, Հավանայի նկատմամբ Վաշինգտոնի այս «հերթական անբարյացակամ քայլը» ցույց է տալիս, որ «ժողովրդավարական վարչակազմի օրոք ԱՄՆ-ի կողմից Կուբայի ճնշումը ոչ միայն չի թուլանում, այլ ընդհակառակը՝ ավելի է կոշտանում»: