Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մի երևույթի անդրադառնամ, որին ոչ ոք պատշաճ ուշադրություն, ցավոք սրտի, չդարձրեց:Օկուպացիոն ռեժիմի ղեկավարը այսօր իր խոսքում օգտագործում էր բացառապես «վենդետա» բառը, այլ ոչ թե «վրեժ» արտահայտությունը:Առաջին հայացքից մանրուք թվացող այս տարբերությունը իրականում հսկայական է:
Նախ սկսենք նրանից, որ վրեժը կարելի է լուծել ցանկացած վիրավորանքի կամ քայլի համար, մինչդեռ «վենդետա»-ն բացառապես արյան վրեժն է. երբ սպանում են անձի հարազատին և կամ արյունակցին, ապա վերջինիս «ի պատասխան» սպանում է առաջին սպանությունը կատարած անձին:
Եթե նայում ենք, թե ում նկատմամբ է ցանկանում «վենդետա» իրականացնել օկուպացիոն ռեժիմի ղեկավարը, ապա տեսնում ենք, որ ենթադրաբար «վենդետայի» սպառնալիքի տակ գտնվող անձինք մեծամասամբ հանդիսանում են Արցախյան առաջին և երկրորդ պատերազմի մասնակիցներ, ովքեր պատերազմով պայմանավորված կյանքից զրկել են բազմաթիվ թշնամիների:
Վերլուծելով թշնամուն կյանքից զրկած անձնանց նկատմամբ «վենդետայի» սպառնալիքներ հնչեցնող անձի և առհասարակ «վենդետա» բառի բացատրական իմաստի միջև առկա տրամաբանական-պատճառահետևանքային կապը, ակնհայտ է դառնում, որ «վենդետայով» սպառնացողը անչափ ծանր է տանում իր հարազատների և կամ արյունակիցների`Հայերիս թշնամի ադրբեջանցիների մահը Արցախյան երկու պատերազմներում և այժմ խնդրում է մանդատ`օկուպացիոն ադրբեջանցիներին չեզոքացրած անձանցից վրեժ լուծելու համար:
Սա էլ «վենդետա» բառի և այն օգտագործողի «փսիխոանալիզը»
Ուշադիր եղեք, բառերը բանալիներ են: