Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այդպիսի նախադասություն թույլ տվողը բացարձակապես տեղյակ չէ, թե ինչ է նշանակում՝ գերության մեջ հայորդի, զինվոր․ Իրավապաշտպան

08/06/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտնի՝ «գերիները մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը» հայտարարությունը հանրային զայրույթի, քննադատության հերթական ալիքը բարձրացրեց։

Այս արտահայտությունն անփութորեն ու ծափերով մարսվեց միայն Փաշինյանին սատարողների կողմից։

«Իրեն այդպիսի նախադասություն թույլ տվողը բացարձակապես տեղյակ չէ և չի պատկերացնում, թե ինչ է նշանակում՝ գերության մեջ հայորդի, զինվոր, թշնամական երկրում մնալը՝ չեմ ասում օրերով ու ամիսներով, այլ անգամ ժամերով,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, ապա մանրամասնեց,- Մենք դեպք ունեինք, երբ ընդամենը երեք օր էին մնացել պատանդության մեջ, երբ ինքնաթիռը ստիպված իջել էր Բաքվում, և այդ մարդիկ, որոնց վերականգնումով էինք զբաղվում, ասացին, որ թե՛ երեք ժամը, թե՛ երեք տարին մեզ համար նույնն է, և ոչ թե որովհետև զուտ ֆիզիկական տանջանքի են ենթարկվում, այլ անորոշության և թշնամական միջավայրից իրենց կյանքի կախվածության պատճառով։ Հիմա պետք չի ասել այդպիսի բաներ․ եթե իմացություն չունեն, դրական բան չունեն ասելու, թող չխոսեն դրա մասին»։

Իրավապաշտպանը շեշտեց, որ թեման, առհասարակ, չի կարելի քաղաքական դաշտ տեղափոխել, ապա հորդորեց նման հարցերում լինել նրբանկատ․

«Հնարավոր չէ հասկանալ այդ նախադասությունը․ դա նման է «ապագա կա ապագա» անիմաստ, կամ միայն մի քանի մարդու հայտնի իմաստով արտահայտությանը։

Չի՛ կարելի դիմել գերիներին և ասել՝ դու համբերի ևս մեկ-երկու ամիս․ նրանք սպասում են, որ իրենցով կզբաղվեն, իսկ այդ հայտարարությունը նշանակում է, որ  մեկ-երկու ամիս իրենցով չեն զբաղվելու։

Ես դատապարտում եմ նման արտահայտությունները․ պետք չէ գերիների անունը տրվի այդ համատեքստում, պետք չէ խոստումներ տալ գերիների վերաբերյալ․ գերիների հարցով միայն ու միայն աշխատանք է անհրաժեշտ, որը չի արվում»։

Լարիսա Ալավերդյանը շեշտեց գերիների հարցով աշխատանքների առնչությամբ այն մեթոդների կիրառման անհրաժեշտության մասին, որոնք նաև ընդունված են միջազգային պրակտիկայում․

«Այդ շտեմարանը բավականին հարուստ է․ մի քանի անգամ ասել եմ՝ պետք է դիմել ամենատարբեր պետությունների, այդ թվում՝ այն պետություններին, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, որոնք կախվածություն չունեն ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից, և նրանց, ովքեր պարտավոր են՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ։ Պետք է աշխատել․  ոչ թե ասել՝ մենք կդիմենք,  պետք է հտակեցնել մոտեցումները։

Եթե դա դառնում է քաղաքական ճառի, նախընտրական արշավի նախադասություն, կորցնում է ամբողջ իմաստը,  և մարդու կյանքի, ճակատագրի գինը դարձնում է զրո»։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե հաջողվի Աշոտիկին Ալիևի ջեբը գցել, կարող եք համարել, որ միջազգային հանրությունը ոչ միայն Արցախի, այլև Թալիշստանի անկախությունը կճանաչի.Ստեփան Դանիելյան

Հաջորդ գրառումը

«Եթե Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, գնալու է արյունահեղության. նա իշխանությունը այդպես չի հանձնելու». Արթուր Համբարձումյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

«Եթե Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, գնալու է արյունահեղության. նա իշխանությունը այդպես չի հանձնելու». Արթուր Համբարձումյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական