Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Զելենսկին Բայդենի հետ զրույցում առաջարկել է ՆԱՏՕ մուտք գործելու հարցում բառերից անցնել գործի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում բարձրաձայնել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Կիևի «իրական քայլ առ քայլ ծրագրի» անհրաժեշտության հարցը: Այդ մասին հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:

«Կասկած չկա, որ Ուկրաինան իր արժեքային հիմքերով Եվրոպայի անբաժանելի մասն է: Այժմ Եվրոպայում ստեղծված նոր իրավիճակում անհրաժեշտ է մոտ ապագայում Ուկրաինայի՝ դաշինք մուտք գործելու լոգիստիկ նախագիծ: ՆԱՏՕ-ն մեր պետության համար առավելագույն պաշտպանության միջոց է», ասել է նա:

Ըստ Երմակի, Զելենսկին ընդգծել է այդ ծրագրի՝ օրացույցի հստակ ժամկետների հետ կապված լինելու կարևորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: