Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Փաշինյանը շարունակում է ատելության քարոզն ու բախումներ հրահրելու կոչերը

Աղբյուր՝ antifake.am

Հունիսի 7-ին Արմավիրի մարզում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ատելություն է քարոզել և բախումների կոչ է արել: Փաշինյանը մասնավորապես  ասել է.

«Եթե պետք լինի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հունիսի 21-ին կհավաքվի Հանրապետության հրապարակում և բոլորիդ հատ-հատ դուելի կկանչի, կասի` եկեք, դուել եք ուզում, եկեք, տեսեք ձեր դուելը»: Սա ուղղակի բախումների կոչ է, և սրանով Փաշինյանը հստակեցնում է, եթե ընտրությունների արդյունքները նրան չբավարարի, նա կոչ կանի քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Նման նախադեպերին մենք ականատես ենք եղել նաև անցյալում, երբ Նիկոլ Փաշինյանը բռնության կոչերով դիմում էր քաղաքացիներին և ուղղորդում նրանց: Նման դեպքեր եղան նաև դատարանների խայտառակ շրջափակման ժամանակ` Ազգային ժողով քաղաքացիներին հավաքելով, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո: Թե այս անգամ Փաշինյանը ինչպիսի հայտարարություններ կանի և ուր կուղղորդի քաղաքացիներին, անհայտ է, սակայն պարզ է, որ վարչապետի թեկնածուն քաղաքաղական պայքարը զուգորդում է ատելության և բռնության կոչերով, որը հղի է երկրի համար վտանգավոր հետևանքներով:

Փաշինյանը իր ելույթում կրկին շարունակել է իր ընդդիմախոսների նկատմամբ ատելության խոսքի, բռնության հրահրման և սպառնալիքների կոչերը։

«Ուրեմն` ասում եմ բոլորիդ. որևէ մեկը իրա բախտը չփորձի: Եթե շատ ձեր բայղուշությունները և դրանց իրագործելու գործողությունները շարունակեք, դուք կհայտնվեք հարյուր հազարավոր մարդկանց, քաղաքացիների ոտքերի տակ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով: Որևէ մեկը չփորձի ժողովրդի նյարդերի հետ խաղալ»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի նման գործելաոճը բացահայտ սպառնալիք է քաղաքական հակառակորդների նկատմամբ և քաղաքացիական բախումների հրահրման փորձ: Փաստորեն Փաշինյանը իր ընդդիմադիրներին սպառնում է բախումներ հրահրելու և «քաղաքացիների ոտքերի տակ հայտնվելու սպառնալիքներով», սակայն ուշագրավ է, որ իրավապահ համակարգը չի արձագանքել վարչապետի թեկնածուի ատելության և բռնության կոչերին:

Նշենք, որ Փաշինյանի ելույթը քաղաքացիական պատերազմի ուղղակի սպառնալիք է, սակայն իրավապահ մարմինները կրկին լռում են:

Այնուամենայնիվ, այս գործելաոճը Փաշինյանին հատուկ է, և նա հանգիստ ձևով «կարդարացնի» նաև քաղաքացիական բախումները, ինչպես «արդարացնում» է պատերազմում պարտությունը և գերիների` դեռևս Ադրբեջանում գտնվելը: