«Իշխանության կոպտագույն սխալները հանգեցրին պատերազմում պարտության: Եթե այդ այլանդակները չլինեին, պատերազմ չէր լինի»,- այսօր՝ հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
«Առաջին հերթին, ուզում եմ արձագանքել ժամանակավոր իշխանության որոշ հայտարարությունների: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին: Մենք գիտենք քաղցրի, ելակի նկատմամբ նրա թուլության մասին: Բանակի մասին խոսելիս՝ այս խոսքերից բացի նա ոչինչ չի ասում։
Նրա սիրելի Ալենչիկն էլ ասում է, որ նա բանակում ժամանակին չէր լողանում։ Ուզում եմ ասել, որ ինչքան էլ լողանա, նա երբեք էլ չի մաքրվի: Բանակի մասին այլևս ոչինչ չեն կարող ասել: Նրանք չգիտեն, որ 1994 թվականի պատերազմից հետո ոչինչ չի եղել՝ ո՛չ զորանոց, ո՛չ հրաձգարան, ո՛չ զենք ու զինամթերք: Ամեն ինչ ստեղծվել է հետպատերազմական տարիներին և սկսվել 90-ական թվականների վերջին: Ամեն ինչ այնքան է բերվել, որ հերիքել է նաև այս պատերազմի համար, ու մի բան էլ մնացել է»։
Մանրամասն՝ տեսանյութում։