Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոսք իմ բարեկամին

07/06/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խոսքս ուղղում եմ առաջին հերթին ինձ ճանաչողներին.

– իմ համագյուղացիներին՝ գառնեցիներին,

– իմ հազարավոր ուսանողներին՝ ներկա և նախկին,

– բոլորին, որոնց հետ սովորել եմ, աշխատել կամ ճանաչել եմ ինչ-ինչ հանգա­մանք­ներում:

Այլ կերպ՝ բոլոր նրանց, որոնց համար իմ խոսքը կարող է արժեք ունենալ:

Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները պարզապես իշխա­նու­թյան ընտ­րու­թյուններ չեն և ոչ էլ սոսկ կառավարման ճգնաժամով պայմա­նա­վորված ընտ­րություններ, որպիսի վիճակի հետ վերջին երկու տարիներին  չորս անգամ բախվել է, օրինակ, Իսրայելի բնակչությունը: Առաջիկա ընտրու­թյուն­ները լինելու են 1990-ից ի վեր ամենից վճռորոշ, իսկապես՝ բախտորոշ ընտրությունները Հայաստանի երրորդ հանրապետության երեսն­ամյա պատ­մու­­թյան մեջ: Այս ընտրություններն առաջինն են, որոնց արդ­յունք­ներից կախված է լի­նե­լու մեր՝ հինգ­հա­զար­ամյա պետականության պատմություն ունե­ցող ժողովրդիս, պետու­թյուն ունենալ-չունենալու, իբրև ազգ՝ համաշխարհային մեծ ընտա­նի­քում մեր տեղն ունե­նալ-չունենալու հարցը: Ստեղծված իրավիճակի մեծ պատասխա­նա­տվու­թյունը միա­ժա­մանակ ավելի է դժվարացնում կողմնո­րոշ­վելու հնարավո­րու­թյունը: Մեզ հուզող հարցերի մասին կուսակացական-քաղաքական գոր­ծիչ­ներից ամեն օր լսում ենք իրարամերժ բացատրություններ, առաջարկու­թյուն­ներ, լուսավոր ապա­գայի խոստումներ, և բնականաբար հեշտ չէ բառերի այդ լաբիրինթոսում կողն­ո­րոշ­վե­լը: Հասարակության տարբեր շեր­տերի հետ շփումները ցույց են տալիս, որ շա­տերը դեռևս մնում են իրենց կանխակալ պատ­կե­րացումների գերին, չեն հաղթահարել ազգը «նախ­կին­ների և ներկաների»  բաժանելու կեղծ օրակարգը: Այդ իրողությունը վկայում է մեկ բանի մասին. այդպիսի մարդիկ դեռևս չեն հաս­կացել մեզ սպասվող ընտրությունների իրական նշանակությունը: Ազգը «նախ­կին­ների և ներկաների» բաժանողները հետա­պն­դում են մեկ հիմնական նպա­տակ՝ նրանք առաջնորդվում են «բա­ժա­նիր, որ տիրես» սկզբունքով, որը բացառապես կոչված է սպասարկելու իրենց անձնական-կուսակցական շահերը: Դա խորամանկ, բայց թույլ մարդկանց սկզբունք է, իսկ թույլ մարդիկ չեն կարող ուժեղ ղեկավարներ լինել, հետևաբար չեն կարող պետու­թյուն ու ժողովուրդ առաջնորդել: Ցանկացած մակարդակի իշխանության, առավել ևս համապետական առաջնորդի ընտրությունը չի կա­րե­լի կատարել զգացմունքներով, անձնավորված համակրանքներով ու հակա­կրանքներով, առավել ևս՝ այսրոպեկան մանրախնդիր հաշվարկներից ելնելով: Մեր կարծիքով, այդպիսի ընտ­րու­թյուններում պիտի առաջնորդվել մի քանի հիմ­նական չափանիշներով, որոնցից ինքնաբերաբար կարող են բխել ընտրու­թյան սկզբունքները: Այդպիսիք կարող են լինել հետևյալները:-

1) Անթերի իշխանություններ չեն լինում, ինչպես որ չկան անթերի մար­դիկ: Այս իրողությունը միշտ ունի ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ կողմ, բայց դրանց քննությունը մեզ շատ հեռուն կտանի և կշեղի բուն խնդիրներից:

2) Ոչ մի պարագայում պետության ղեկը չի կարելի վստահել պետական կա­ռա­վարման բավարար փորձ չունեցող, առավել ևս՝ այդպիսի փորձից իսպառ զուրկ մարդկանց: ՀՀ ներկա վիճակը ցույց է տալիս, որ այդ սկզբունքի կարևո­րու­թյունը չափազանց մեծ է հատկապես մեր տիպի ժողո­վուրդ­ների համար, որոնք ունեն չլուծված ազգային հիմնահարցեր, հետևաբար՝ տարա­ծա­շր­ջա­նային խնդիրներ հարևանների հետ և գտնվելով աշխարհաքա­ղա­քա­կան հետա­քրք­րու­թյունների խաչմերուկում՝ մշտապես ենթակա են արտաքին ազդեցու­թյուն­ների:

3) Չի կարելի ընտրել աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների), որոնք իրենց մութ, ապազգային հայացքներով ավելի շատ հակված են դառնալու օտար շահերի սպասարկուները մեր երկրում, քան ծառայելու սեփական ժողո­վրդի բար­օրու­թյանը:

4) Չի կարելի ընտրել ամբոխվարներին (պոպուլիստներին), որոնց խոսքն ու գործը, որպես կանոն, հակասում են միմյանց:

5) Չի կարելի ընտրել ստախոսներին և ամբարտավաններին, որոնց համար գոյություն չունեն տաբուներ և կարմիր գծեր: Որոնք այդ պահի իրենց խնդիրները լուծելու համար պատրաստ են ուրանալ ամեն ինչ և բոլորին:

6) Առաջիկա խորհրդարա­նա­կան ընտրությունները ոչ մի դեպքում չի կարե­լի դիտել իբրև կենցաղային հարցեր լուծելու միջոց: Մի բան, որը այս կամ այն չափով դրսևորվել է նախորդ գրեթե բոլոր մակարդակների ընտրու­թյուն­ներում:

7) Պիտի մերժել ամենից բարձր և սուր հայհոյողներին, անկախ այն բանից՝ նրանք հայհոյում են օրվա իշխանությանը, թե հիմնական ընդիմադիր ուժերին, որովհետև այդպիսիները փորձում են ինքնահաստատվել երկու կող­մե­րից դժգոհ ընտրողներին մոլորեցնելու միջոցով՝ ներկայանալով իբրև թե երրորդ այլընտրանք, բայց հենց այդպիսիներն են դառնում վաղվա ամբոխ­վար­ները:

Թվարկված չափանիշները օբյեկտիվորեն գնահատելու դեպքում, կար­ծում ենք, պարզ կդառնա, որ առաջին հերթին պիտի մերժել նիկոլին ու նիկոլիզմը՝ իրենց բոլոր ճյուղավորումներով: Նիկոլիզմը նման է քաղցկեղի, որը ամեն օր հյուծում է մեր ազգային Ոգին, Միտքը և Դիմադրողականությունը:

Իշխանություն ընտրելու առաջին և ամենից կարևոր չափանիշը պիտի լինի գործը: Այդ առումով մեզանից շատերը անցած երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցածի ականատեսներն են և անաչառ մոտեցման դեպքում դժվար չէ տեսնել, ով կամ որ ուժերն են եղել պետականակերտ գործի իրական նախանձախնդիրներն ու կրողները: Ովքեր են, որ, իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, ոչինչ չեն խնայել հանուն համազգային մարտա­հրա­վերներին դիմակայելու և ունեն դրանք հաղթահարելու բավարար ներուժ: Օբյեկտիվորեն (տարիքի բերումով) այդ հնարա­վո­րու­թյունից զրկված են երի­տասարդները, հենց որոնք էլ, մի կողմից, կեն­սա­փորձի պակասի, մյուս կոմից՝ իրենց եռանդի պատճառով եղան 2018-ի ապրիլ-մայիսի ազգային աղետի հիմ­նական շարժիչ ուժը՝ մեծահասակների մի մասի թեթևա­ձեռն առաջնոր­դու­թյամբ: Մնում է հանուն մեր իսկ շահերի անկողմ­նա­կալ կերպով վերլուծել նախորդ երեսն­ամ­յակի մեր տեսածն ու ապրածը և ըստ այդմ առաջ­նոր­դել նաև երիտա­սար­դությանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած՝ ընդդիմադիր դաշտի քաղաքական կուսակցությունների և դաշինքների մի մասն ունեն փորձառու առաջնորդներ և զգալի մտավոր ներուժ, բայց իմ համոզումն է, որ պետական կառավարման ամենից մեծ դրական փորձ և ներուժ ունի «Հայաստան» դաշինքը՝ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի առաջնոր­դու­թյամբ: Մյուս բոլոր ազգային ուժերի հանդեպ իմ հարգանքով հանդերձ (ի դեպ, նրանց մի մասի շարքերում ես ունեմ նաև լավ բարեկամներ), առաջին հերթին «Հայաստան» դաշինքն եմ համարում այն քաղաքական ուժը, որը ի զորու է երկիրը դուրս բերել ներկա համակողմանի խոր ճգնաժամից և դնել զարգացման ռելսերի վրա:

Երկու անգամ՝ 1998-ին և 2003-ին, ես ոչ միայն ընտրել եմ Ռ. Քոչարյանին ՀՀ նախագահի պաշտոնում, այլև եղել եմ նրա քարոզարշավի գործուն մաս­նա­կիցներից մեկը: Ընդ որում՝ այն դեպքում, երբ երկրորդ նախագահի հիմնական մրցակիցները ծանրակշիռ քաղաքական և պետական գործիչներ էին, այլ ոչ թե՝ նիկոլներ: Այսօր ավելի մեծ համոզումով պատրաստ եմ կրկնելու նույնը, որով­հետև, հետա­դարձ հայացքով նայելով մեր անկախ պետականության երեսն­ամ­յա ուղուն, տեսնում եմ, որ Ռ. Քոչարյանի պաշտոնավարման տասը տարի­ները (1998-2008) եղել են, պայմանականորեն ասած, մեր պետականության ոսկե դարը (այս միտքը նախընտրական չէ. նույն գնահատականը ես հնչեցրել եմ դեռևս 6 ամիս առաջ` դեկտեմբերի 11-ին, «Yerkir.am»-ի իմ հրապարակման մեջ, երբ նոր-նոր էր թափ հավաքում «Հայրենիքի փրկության շարժումը»): «Զարգա­նալ՝ չզիջելով»,- ահա այն կարգախոսը, որով 1998-2008 թթ. առաջ­նորդ­վեց ՀՀ պետական նավը՝ աննախադեպ նվաճումներ արձանագրելով մեր ազգային-պետական կյանքի բոլոր ոլորտ­նե­րում: Երկրորդ նախագահը ցույց է տվել, որ ինքը գիտակ, կամային հատկա­նիշ­ներով օժտված, դժվարությունները սառնա­սր­տորեն դիմակայող, հաջողու­թյուն­նե­րից արագ չոգևորվող, մեծ նախա­ձեռն­ությունների ընդունակ և դրանց կեն­սա­գործման հարցում հետևողական, համաշխարհային քաղաքական և տնտեսական զարգա­ցումների միտում­նե­րին համաչափ քայլ պահող և, որ շատ կարևոր է, ընդգծված ազգային դիմագիծ ունեցող քաղաքական-պետական գործիչ է: Ընդ որում՝ մասնա­գի­տու­թյամբ լինելով տեխնոկրատ և ունենալով բազային ռուսական կրթություն: Ա՛յն գործիչը, որի ներկայությունը պետական բուրգի գագաթին այս պահին օդ ու ջրի պես կենսական անհրաժեշտություն է մեր հայրենքի համար: Ա՛յն գործիչը, որի քաղաքական վերադարձը ամենից քիչը կցանկանային մեր թշնամիները:

Հարգելի՛ հայրենակիցներ, Ձեզ կոչ եմ անում վեր կանգնել այս օրերին նախընտրական ստոր հաշվարկներից բխող զանազան անհիմն, հաճախ՝ քստմնելի շահարկում­նե­րից ու բամբասանք­ներից և առաջիկա խորհրդարա­նա­կան ընտրություններում քվեարկել հօգուտ «Հայաստան» դաշինքի և նրա առաջնորդ Ռ. Քոչարյանի:

Վարդան Պետրոսյան

ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ

7. 06. 2021 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լևոն Արոնյանը Grand Chess Tour մրցաշարի երկրորդ տուրում ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ

Հաջորդ գրառումը

Ահազանգ․ Արմավիրի մարզպետարանի աշխատողներին ստիպում են մասնակցել Փաշինյանի հավաքին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ահազանգ․ Արմավիրի մարզպետարանի աշխատողներին ստիպում են մասնակցել Փաշինյանի հավաքին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական