Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սևանա լճում իշխանի պաշարները 2020 թվականին երեք անգամ աճել են

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։

2019 թվականին իշխանի պաշարները լճում գտնվում էին կրիտիկական ցածր մակարդակի վրա (1-1,5 տոննա), սակայն 2020 թվականին դրանք աճել են մինչև 4,56 տոննա, քանի որ անցյալ տարի նախարարության ստորաբաժանումները շատ մեծ քանակությամբ մանրաձուկ են լիճ բաց թողել:

📌Նշված ծավալը վերաբերում է բնական պաշարներին, քանի որ լճում ձուկն աճեցվում է նաև արդյունաբերական եղանակով։