Ուրբաթ, Մայիսի 16, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը «մերժողից» արագ վերածվեց իրական մերժվածի. հաշտվե՞լ են պարտության մտքի հետ․ «Փաստ»

05/06/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլ յացիոն հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը դարձել է օրակարգային։ Հայաստանի անկախության 30 տարվա ընթացքում ոչ մի ղեկավար այսքան ձախողված, այսքան պարտված, այսքան… մերժված չի եղել։ Ճիշտ է, նա շարունակում է կառչած մնալ իր աթոռից, ավելին՝ երազանքներ ունի վերընտրվել, սակայն այս ամենը միայն ցույց է տալիս նրա ու իր թիմի տեսակը: Իրականում հանրությունը նրան սկսել էր մերժել դեռ մինչ չարաբաստիկ պատերազմը, իսկ Նիկոլի պարտված պատերազմից հետո նա փաստացի մերժված է բոլորի կողմից: Դե, բացառությամբ կորցնելիք ունեցող իր թիմակիցներից, բացառապես սեփական ճղճիմ շահերն առաջ մղող որոշ շրջանակների ու հասարակության մի փոքր հատվածի, որին ոչ մի պարագայում ոչինչ բացատրել չես կարող:

Պարզապես չեն հասկանա ու վերջ, նրանց ուղեղները վաղուց են լվացել: Տեսեք, մեր հասարակության հիմքերն ու ինտելեկտուալ հատվածը սկզբից ևեթ պահանջեցին Փաշինյանի հրաժարականը. երկրի նախկին երեք նախագահները, գործող նախագահը, Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսներն ու հոգևոր դասը, գիտնականները, բուհերը, ազդեցիկ գործարարներ, փաստաբանները, բազմաթիվ բուժաշխատողներ, մանկավարժներ, ազատամարտիկներ, նույնիսկ գլխավոր շտաբը: Թեպետ վերջինիս դեպքում դեռ բազում հարցեր կան: Ժամանակի ընթացքում, երբ թշնամին աստիճանաբար Փաշինյանին նոր զիջումներ է պարտադրում, վերջինիս հրաժարականը պահանջող շրջանակներն ավելի են ընդլայնվում՝ ներառելով շատ լայն հանրային շերտ։ Դրանով է պայմանավորված, որ իր այցերի ընթացքում Փաշինյանը սուր հակազդեցության ու «սյունյաց ողջույնների» է հանդիպում։

Նա Հայաստանի տարածքում շրջում է հարյուրավոր ոստիկանների, թիկնապահների ուղեկցությամբ: Ավելին, իմանալով, որ իր այցերի ժամանակ մարդ չի լինի, նա իր հետ ամեն տեղ շրջիկ խմբեր է տանում, հարակից բնակավայրերից մեքենաներով կազմակերպում մի քանի տասնյակ մարդկանց ներկայություն ու բեմականացումներ կազմակերպում, թե աջակիցներ ունի: Իրականում Փաշինյանին հանրության գերակշիռ մասը որակում է որպես հող հանձնող, կապիտուլյանտ, հողատու, դավաճան։ Մյուս կողմից, ուշագրավ է, որ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից հայտարարում են, որ հրաժարվում են Փաշինյանի հետ ցանկացած համագործակցությունից և որևէ դեպքում կոալիցիա չեն կազմելու նրա հետ։ Ավելին, Փաշինյանին արհամարհում են նույնիսկ բանավեճի առումով։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժեցին Նիկոլի հետ բանավիճելու առաջարկը:

Երկրորդ նախագահի անունից տեղեկացրեցին, որ «հող տվողի հետ չեն բանակցում», իսկ առաջին նախագահի գրասենյակից էլ հայտարարեցին, որ Լևոն ՏերՊետրոսյանը «ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»։ Ոչ պակաս կտրուկ էր արձագանքել նաև «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ նշելով. «Ես կապիտուլ յանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ»: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի հետ բանավիճելուց կհրաժարվեն նաև մյուս իրական ընդդիմադիրները, և եթե կայանա այդ հունիստասնության բանավեճը, ապա Նիկոլն ու իր սատելիտ մի քանի ուժերի առաջին համարները պարզապես «ջան կասեն-ջան կլսեն», իրենք իրենց կոգևորեն: Մի խոսքով, ստացվում է, որ Նիկոլի հետ բանավճի գնացող յուրաքանչյուրը պարզապես նրա «թելն է թելելու», ինչպես նրանք, որոնք այսօր չեն հայտարարում նրա հետ կոալիցիա կազմելը բացառելու մասին: 

Մի խոսքով, բոլոր առումներով Փաշինյանն այսօր «իզգոյի» կարգավիճակում է հայտնվել. նրան մերժում են բոլորը, ու շատ հավանական է, որ հիմա հարկ լինի հայտնի երգի բառերը փոխել. «Ես մենակ եմ, մենակ եմ, մենակ եմ»։ Ստացվում է, որ ճակատագրի հեգնանքով 2018 թվականին գլխավոր «մերժողն» այսօր հայտնվել է իսկական ու անվերապահ մերժվածի կարգավիճակում։ Երևի այս գիտակցման պատճառով է, որ Նիկոլն ու իր մի քանի պատգամավորներ իրենց ավելի ու ավելի ջղաձիգ ու սանձարձակ են պահում՝ լրագրողների դեմքին դուռ են շրխկացնում, հեռախոս են գողանում, հիստերիկ հայտարարություններ են անում, որակումներ են տալիս ընդդիմադիր պատգամավորներին, իսկ որ ամենազարմանալին է, խոսում են տղամարդկությունից, չվախենալուց, ճիշտ հայտնի ասացվածքի նման՝ արջն իր ահից է գոռում:

Բայց ամենաբնորոշը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի գրառումն էր: Ի մասնավորի, այն հարցին, թե հնարավո՞ր է փակել օդային եւ ցամաքային ճանապարհները՝ դավաճանների ելքը երկրից չթույլատրելու համար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Ուր էլ փախչեն, փեշերից բռնած՝ բերելու ենք»: Արսեն Թորոսյանն այնպիսի մի գրառում է կատարել, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը նրան պետք է պարզապես հեռացներ աշխատանքից: Նա, դիմելով Քոչարյանին, ասել է. «Քեզնից փախչող չկա էս երկրում. քեզնից չենք փախել ոչ 2003-ին ու 2004-ին, ոչ 2007-ին ու 2008-ին ու վստահ եղիր՝ չենք փախչելու նաև 2021-ին»:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Թորոսյանը փաստացի «դավաճաններ» որակումը վերցրել է իրենց վրա, մի կողմ թողնենք, որ մեր երկրի մասին խոսելիս հերթական անգամ քայլողներն ասում են «էս երկիրը», մի կողմ թողնենք «մենք չենք փախել» արտահայտությունը, քանզի բոլորը հիանալի գիտեն, թե երբ ու քանի անգամ է փախել իր շեֆը: Ամենաուշագրավն այն է, որ նա չի էլ հակադարձում Քոչարյանին, թե՝ դեռ իշխանության արի, նոր փեշներիցս բռնած հետ բեր կամ մի թող փախչենք: Այսինքն, փաստացի ընդունում է, որ իրենք արդեն պարտվել են, ուղղակի նոր վարչապետից չեն վախենալու ու չեն փախնելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտեմ՝ էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես ու կառավարման հարցերում անկարողությունդ քողարկում ես անհիմն հայտարարություններով, բայց պարկեշտության սահմանները մի՛ անցիր․ Օնիկ Գասպարյանը՝ Փաշինյանին

Հաջորդ գրառումը

Ի հակակշիռ՝ իմիտացիոն «վերահսկողական» գործիք են ներդնելու․ «Փաստ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

16/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025
Մշակութային

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025
Նորություններ

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025
Հաջորդ գրառումը

Ի հակակշիռ՝ իմիտացիոն «վերահսկողական» գործիք են ներդնելու․ «Փաստ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

16/05/2025

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը գործարկել է նոր պաշտոնական կայքը, տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից: ՛՛Մենք գործարկել ենք մեր նոր...

ԿարդալDetails

Գյումրու ավագանու 4 խմբակցությունները հայտարարություն են տարածել ՝ ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի

15/05/2025

«Ընտանիք». Աշոտ Մելքոնյան. մայիսի 15-ն ընտանիքի օրն է

15/05/2025

Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

15/05/2025

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական