Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքիան կին լրագրողներին բռնության ենթարկելու ցուցանիշով աշխարհում 1-ին եռյակում է

«Լրագրության հարցերով կանանց կոալիցիան» (CFWIJ) զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների և հնչեցված սպառնալիքների վերաբերյալ:

Ըստ զեկույցի՝ աշխարհում մայիսին կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Բելառուսում, Պաղեստինում և Թուրքիայում:

Միայն 2021թ. մայիսին Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված դեպքերը ընդհանուր առմամբ հասել են 5-ի, իսկ աշխարհում՝ 70-ի: 

Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայում 3 կին լրագրող է դատարանի առաջ կանգնել: Աղբյուր` cumhuriyet.com.t

Տես նաև՝ Թուրքիայում առնվազն 20 մլն մարդ չքավորության մեջ է ապրում