Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) պաղեստինցիների դեմ Իսրայելի «անմարդկային հարձակումները» ուսումնասիրող ենթահանձնաժողով է հիմնվում: Վերջին իսրայելապաղեստինյան բախումները ուսումնասիրող ենթահանձնաժողովը հիմնվում է մեջլիսի մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում: Ենթահանձնաժողովի հիմնմանը կողմ են քվեարկել խորհրդարանական բոլոր կուսակցությունները:
Երեք օրվա ընթացքում ձևավորվելիք ենթահանձնաժողովը 3 ամսվա ընթացում պետք է «բոլոր կողմերից ուսումնասիրի Իսրայելի հարձակումները» և վերջում արդյունքները ներկայացնի զեկույցի տեսքով:
Ենթահանձնաժողով ստեղծելու հիմնավորման տեքստի մեջ Իսրայելի վերաբերյալ մեղադրանքներ են տեղ գտել՝ կապված Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիներին պատկանած 13 տները դատարանի որոշմամբ առգրավելու հետ, ինչն էլ պատճառ է հանդիսացել լարվածության ու բախումների: Մեղադրանքներ կան Իսրայելի հասցեին անհամաչափ ուժի կիրառման և պաղեստինցի քաղաքացիական անձանց, այդ թվում երեխաների սպանության մեջ։Աղբյուր` Hurriyet