Իրաքում գրանցվել է «սև բորբոսով» պացիենտի առաջին մահը

Սև բորբոսի հիվանդությամբ ախտորոշված ​​հիվանդի առաջին մահը գրանցվել է Իրաքում: Այդ մասին հայտարարել է Al-Hadath հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իրաքի առողջապահության նախարարությանը:

Ըստ հեռուստաալիքի ՝ 51-ամյա մի տղամարդ մահացել է («սև բորբոս») սնկային հիվանդությունից՝ մուկորմիկոզից: Նշվում է, որ Իրաքում նույն ախտորոշումը հաստատվել է ևս չորս մարդու մոտ:

Բոլոր չորսը տղամարդիկ են, ովքեր նախկինում վարակվել են կորոնավիրուսով: Նրանք այժմ հոսպիտալացված են և բուժվում են: