Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Չինաստանում հայտնաբերվել է H10N3 թռչնագրիպով մարդու վարակման աշխարհում առաջին դեպքը

H10N3 թռչնագրիպով մարդու վարակման աշխարհում առաջին դեպքը հայտնաբերվել է Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին ասվել է երեքշաբթի օրը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիգիենայի և առողջության պետական ​​կոմիտեի հրապարակած հայտարարության մեջ:

Չժենցզյան քաղաքից 41-ամյա մի տղամարդ ջերմություն է զգացել ապրիլի վերջերին, մի քանի օր անց վիճակի վատթարացման պատճառով նա դիմել է բժշկի և հոսպիտալացվել: Ներկա դրությամբ նրա վիճակը կայունացել է և գրեթե լիովին համապատասխանում է հիվանդանոցից դուրս գրվելու չափանիշներին: