Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիլաչար և Աթաթուրք

30/05/2021
- Ազգային, Մշակութային, Մշակույթ, Նորություններ

          Նա այն հայն է, որ Մուստաֆա Քեմալին տվեց Աթաթուրք անունը, հայը, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ նույն սեղանի մոտ նստած, նրանց հիշեցրեց, որ Անդրաիկի սուրը  հավերժ նրանց ահն ու սարսափն է լինելու`երգելով «Իբրեւ արծիվ սավառնում ես լեռ եւ ժայռ, թնդացնում ես երկինք, երկիր տենչաւառ, Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հայոց լեռինք քեզ ապաստան, Անդրանիկ»:
          Գուցե այդ անունը` Հակոբ Մարթայան, նվազ ծանոթ է ընթերցողին, բայց վստահաբար ուշադրության արժանի է:
          Հայ լեզվաբան, ում թուրքերն անվանեցին Դիլաչար (լեզու բացող):
           Ծնվել է Ստամբուլում 1895  թվականին, սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում, «Ռոբերտ» քոլեջում , եղել է այդ քոլեջի անգլերենի դասատուն, ապա՝ տնօրենը, ստացել ամերիկյան ակադեմիական «արվեստի մագիստրոս» տիտղոս և պրոֆեսորի կոչում (1922)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Կովկասյան ճակատում և այդ տարիներին էլ ծանոթացել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալի հետ:         
          Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարն էր Հակոբ Մարթայանը, հեղինակ է թուրքական լեզվի տարբեր բնագավառներին վերաբերող մի շարք մենագրությունների, 1936-1950 թվականներին Անկարայի համալսարանում  դասախոսել է լեզվաբանության պատմություն և ընդհանուր լեզվաբանություն, նա  թուրք լեզվաբանների միության գլխավոր մասնագետն էր, թուրքական հանրագիտարանի  գլխավոր խմբագիրը, Հակոբ Մարթայանը մեծ ներդրում է ունեցել լատինական տառերով թուրքերեն այբուբենի ստեղծման գործում:
          Թուրքրենին նվիրված նրա ուսումնասիրություններն են.  «Azeri Türkçesi» (Ադրբեջանական թուրքերենը), «Batı Türkçesi» (Արևեմտյան թուրքերենը), «Lehçelerin Yazılma Tarzı» (Բարբառների գրելու ձևը), «Türk Dil ve Lehçelerinin Tasnifi Meselesi» (Թուրքերեն լեզվի և բարբառների դասակարգման խնդիրը),  «Devlet Dili Olarak Türkçe» (Թուրքերենը որպես պետական լեզու), «Wilhelm Thomsen ve Orhon Yazıtlarının Çözülüşü» (Վիլհելմ Թոմսենը և Օրհոնյան արձանագրությունների կործանումը), «Türk Diline Genel Bir Bakış» (Ընդհանուր ակնարկ թուրքերեն լեզվի մասին), «Türkiye’de Dil Özleşmesi» (Լեզվի մաքրումը Թուրքիայում), «Dil, Diller ve Dilcilik» (Լեզու, լեզուներ և լեզվաբանություն), «Kutadgu Bilig İncelemesi» (Քութադգու Բիլիգ ուսումնասիրությունը), «Anadili İlkeleri ve Türkiye Dışındaki Uygulamalar» (Մայրենի լեզվի սկզբունքները և կիրառումները Թուրքիայի սահմաններից դուրս):
          Թուքերենին մատուցած ծառայությունների համար Աթաթուրքը նրան Դիլաչար ազգանունն է տվել: Դիլաչարը Աթաթուրքի գիտական և մշակութային  հարցերով գլխավոր խորհրդականն էր, վերջինս մեծ վստահություն է ունեցել Մարթայանի գիտելիքի նկատմամբ:
         Մարթայանը երբեք չի թաքցրել իր հայ լինելը, հարգել է իր արմատները, շատ լեզուներ է իմացել, իսկ հայերենը և հայկականը  մշտապես  նրա ուսումնասիրության կենտրոնում էին` «Աստվածաշունչը և աշխարհաբարը», «Համայնապատկեր հայ մշակույթի» և այլ աշխատություններ:
         
          Նա ժամանակի կրթված անձանցից էր, իմացել է 22 լեզու` անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, լեհերեն, բուլղարերեն և այլն, 1929թ անգլերեն է թարգմանել Լևոն Շանթի «Հին ասավածներ» դրաման:  Զբաղվել է հայագիտությամբ, եղել է Բեյրութի հայկական առաջին վարժարանի տնօրենը, Բեյրութում լույս տեսնող «Լույս» շաբաթաթերթի խմբագիրը:
          Սոֆիայում հիմնադրել  «Ռահվիրա» և «Մշակույթ» թերթերը:
          Դիլաչարը մահացել է 1979 թ. Ստամբուլում:

Նախորդ գրառումը

Չարի վերջը

Հաջորդ գրառումը

Հովհաննես Թումանյանի զավակները. Արտավազդ Թումանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026
Նորություններ

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026
Նորություններ

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026
Նորություններ

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026
Հաջորդ գրառումը

Հովհաննես Թումանյանի զավակները. Արտավազդ Թումանյան

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական