Բելառուսի մայրաքաղաքում բողոքի ցույցի ընթացքում անվտանգության աշխատակիցների հետ բախումների արդյունքում մեկ անձ մահացել է: Տուժածների ընդհանուր թիվը դեռ անհայտ է։ Ընտրատեղամասերի փակումից հետո զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ մասնակիցներին ցրելու համար անվտանգության ուժերը օգտագործել են ջրանետներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ:
Այսօր առավոտյան տեղեկություն է ստացվել, որ մեկ մարդ լուրջ վնասվածք է ստացել ցուցարարների վրա հատուկ մեքենայի վրաերթի արդյունքում։ Քաղաքացին ստացել է գլխի վնասվածք, որը դարձել է նրա մահվան պատճառը: Հաղորդվում է ևս երեք ծանր վիրավորների մասին, նշում է ՏԱՍՍ գործակալությունը։