«Հայաստան դաշինքն» այսօր հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 անունները։
Ցուցակում է նաև «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Գեղամ Նազարյանը։ Նազարյանը նոյեմբերի 10-ի կապիտուլացիոն իշխանության կողմից ակտի ստորագրումից հետո հանդես է եկել դավաճան իշխանությունների խիստ քննադատությամբ՝ լինելով ընդդիմադիր շարժման առաջամարտիկներից։
Գեղամ Նազարյանը Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսի մահով նահատակված Աբգար Նազարյանի հայրն է։






