Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ վերջին 13 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները գործնական քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի Ուկրաինան անդամակցի դաշինքին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շնորհակալ ենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին 2008 թ. Բուխարեստի գագաթաժողովի որոշման հիման վրա բաց դռների քաղաքականության հաստատման համար, բայց դրանից անցել է 13 տարի, և ոչ մի քայլ չի արվել այդ որոշումը կյանքի կոչելու համար: Եվ երբ մեզ ՝ Ուկրաինային, երբեմն նախատում են, որ մեր որոշ բարեփոխումներ չափազանց դանդաղ են իրականացվում, ապա ի՞նչ կարող ենք ասել դաշինքի որոշումների ընդունման և իրականացման մասին, որոնք արդեն 13 տարի փոշի են հավաքում: Ուկրաինայի համար շատ կարևոր է, որ բաց դռների քաղաքականությունը չվերածվի խոստումներով սնելու քաղաքականության», ասել է նա ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ համատեղ մամուլի ասուլիսում: