Ռուսաստանը երեք Tu-22M3 հեռահար ռմբակոծիչ է տեղակայել Սիրիայի Լազքիյե նահանգի Հմեյմիմ ավիաբազայում: ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ այս տեսակի ինքնաթիռներն առաջին անգամ են տեղակայվում ռուսական Հմեյմիմ ավիաբազայում:
Նախարարությունից հայտնում են, որ հեռահար ռմբակոծիչների անձնակազմը գործնական հմտություններ ձեռք կբերի նոր աշխարհագրական տարածքներում ուսումնական առաջադրանքներ վարելու համար`Միջերկրական ծովի օդային տարածքում թռիչքների ժամանակ:
Միջերկրածովյան ծովային գոտում օդային տարածքի յուրացման ուսումնական առաջադրանքներն ավարտելուց հետո, հեռահար ռմբակոծիչները կվերադառնան Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող մշտական օդանավակայաններ։
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հայտարարել է բազայում երկրորդ թռիչքուղու պատրաստակամության մասին:
Այսպիսով, բազան կկարողանա ընդունել տարբեր տեսակի ինքնաթիռներ, բացատրել են գերատեսչությունում: