Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)

08/08/2020
- Նորություններ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եթե տանուլ տանք այս պատերազմը ապա կշրջենք Հայ ժողորդի պատմության վերջին էջը» Մոնթե Մելքոնյան

Սեֆյաները իրենց գահակալությա վերջին շրջանում դադարել էին հենվել թյուրքալեզու ցեղախմբերի վրա, քանի որ դրանք հակված էին դավաճանության և հնարավորության դեպքում աջակցում էին օսմանցիների ներխուժմանը Արևելյան Հայաստան։ Պարսից շահերը նախընտրում էին հենվել հարավկովկասյան ազգերի՝ հայերի, վրացիների, լեզգիներից կազմված ջոկատների վրա, ճնշելու համար արդեն թուրքալեզու ցեղերի գործողություները։

Սակայն Նադիր շահի սպանությունից հետո, երբ կենտրոնական իշխանությունը թուլացավ, տարածաշրջան ներթափանցած և արդեն բնավորված թյուրքալեզու ցեղախմբերը իրենց ինքնիշխանությունը հայտարարեցին և սկսեցին հայության դեմ պայքարի մի նոր շրջան։ Հայերը, չնայած բնակչության թվի էական նվազմանը, շարունակում էին մնալ տարածշրջանի ամենամարտունակ միավորները՝ ձևավորված ազգային ու կրոնական հզոր քաղաքակրթական շերտով։

Պայքարել հայերի դեմ ու ստիպել նրանց ենթարկվել՝ ընդունել իսլամ ևայլն, շատ ավելի բարդ էր, քան մյուս ազգերի դեմ, դա հասկանում էին թյուրքախոս ցեղախմբերը, որոնք տարածքը նվաճելու համար փորձում էին ազատվել հայությունից։ Այս պայքարը հատկապես սուր էր Արցախում, պայմանավորված տարածքի աշխարհագրության ռազմավարական նշանակությամբ՝ հարավից հյուսիս և արևմուտքից արևելք անցնող ուղիների նկատմամբ վերահսկողություն հաստատելու հնարավորության հետ։

Վերահսկել Արցախը նշանակում էր հսկողություն հաստատել ողջ տարածաշրջանի ու հատկապես քուռ-արաքսյան ավազանի նկատմամբ, սակայն այս խնդիրը դժվարանում էր պայմանավորված մարտունակ հայ բնկաչության և մելիքություների գոյության փաստով։ Չնայած մելիքություների իշխանությունը էականորեն նվազել էր ու նրանց միջև առկա էին տարաձայնություններ, սակայն նվաճել Արցախը ու առավել ևս վերաբնակեցել այնտեղի հայությանը անհնար էր։

Հոդվածի նախորդ մասերը՝ Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս I), Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս II)

Օգտվելով մելիքների միջև առկա տարաձայնություններից Փանահ խանը իր ցեղախմբով կարողացավ հաստատվել Շուշիում, սակայն նույնիսկ դրանից հետո էլ հայ բնակչությունը գերակա էր Արցախում ու տարածքը հայկական էր։ Իրավիճակը որոշակիորեն փոխվեց Ռուսական նվաճումների արդյունքում, երբ տարածաշրջանի նկտամամբ հաստատվեց Ցարի գերիշխանությունը։

Հայության համար ստեղծվեց համեմատաբար ավելի հանգիստ ու նպաստավոր ժամանակաշրջան, ինչը նաև հնարավորություն տվեց, որ հայերը սկսեցին Պարստակաստանից և ապա Օսմանյան կայսրությունից ներգաղթել դեպի Արևելյան Հայաստան։ Սակայն սա էլ ավելի սրեց, Արևելյան Հայաստանում արդեն մշտական բնակություն հաստատած, իրենք իրենց մուսուլման, իսկ ռուսների կողմից կովկասյան թաթարներ կոչվող բնակչության հետ հայերի հարաբերությունները։

Բախումները արդեն իրենց տեղաբնակ համարող թաթարների հետ մշտական բնույթ էին կրում, մեկ ուժեղանում մեկ թուլանում պայմանավորված իրավիճակի և ռուսների վարած քաղաքականության։ Տարածաշրջանը իրենցով անելու՝ իսլամացնելու և թրքացնելու քաղաքականության հիմնական խոչընդոտը հայերն էին, որոնց քաղաքակրթական մակարդակը շատ ավելի բարձր էր քան հարևաններին ու որոնց դեմ պայքարը, կովկասյան թաթարների համար, դարձավ հիմնական նպատակ։

Այս իրավիճակը հատկապես սրվեց 20-րդ դարի սկզբին և բախումները հայերի ու տեղաբնակ թրքախոս տարերի միջևպարբերական բնույթ էր կրում։ Ցարական իշխանության թուլացումը և հետագա քայքայումը հանգեցրին հայ-թաթարական զանգվածային բախումների, ողջ հարավկովկասյան տարածքում, հատկապես Բաքվում և Շուշիում։

1920թ Շուշիի հայերի կոտորածը, որին զոհ գնաց մոտ 20 հազար մարդ, վերջնականապես ցույց տվեց, որ հաշտություն այս ազգերի միջև անհնար էր։ Հայերը ցանկանում են ապրել իրենց պատմական հայրենիքում խաղաղության մեջ, զարգանալ ու ապրել, իսկ տարածաշրջան ներխուժած թրքախոս տարրը ցանկանում է այն ամեն գնով նվաճել և դրա համար ոչ մի բանի առաջ կանգ չէին առնում։

Խորհրդային ժամանակաշրջանը ընդամենը ժամանակավորապես հետաձգեց տարածաշրջանի նկատմամբ հատկապես ու Արցախի հանդեպ առավելապես գերիշխանություն հաստատելու ադրբեջանցի արդեն կոչված թուրք-թաթարական խմբերի նկրտումները։ Նույնիսկ գտնվելով Խորհրդային Ադրբեջանի տիրապետության տակ, շարունակական լեզվա-մշակության հետապնդումներ պայմաններում, հայերը չլքեցին Արցախը ու նույնիսկ կազմում էին բնակչության ճնշող մեծամասնությունը։

ԽՍՀՄ-ի թուլացումը և քայքայումը սկիզբ դրեց այն ամենին ինչը և սպասվում էր՝ հայերի զանգվածային կոտորածներ և տեղահանություններ։ Սակայն, նրանց համար այս ամենը անիմաստ էր եթե վերահսկողություն չհաստատվեր Արցախի նկատմամբ։

Հայկակա զենքի փայլուն հաղթանակը և Արցախի ազատագրումը, մեզ ընդամենը ժամանակավոր դադար տվեց և հնարավորություն պատրաստվելու հաջորդ բախումներին, որոնք կարող են լինել ավելի մահաբեր։ Ադրբեջանցիները ոչ այսօր և ոչ էլ վաղը չեն հրաժարվի իրենց նկրտումներից, այն է վերահսկողություն հաստատել Արցախում և ապա սկսել մաքրել տարածաշրջանը հայերից։

Հետևաբար հայության հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի՝ ՀՀ-ի ու Արցախի, շարունակական հզորացումը, մարտունակ հայկական բանակի մակարդակի բարձրացումը, բնակչությանը ռազմական գործին ծանոթացումը և տարածաշրջանը զավթած թրքախոս տարրի իրական նպատակների բացահայտումն է։ Արցախյան հիմնահարցը՝ այդ տարածքերի նկատմամբ վերահսկողության պահպանումը տարածաշրջանում խաղաղ ապրելու միակ գրավականն է։ Տարածաշրջանի ողջ պատմությունը հուշում է, որ ցանկացած զիջումը ու նույնիսկ տարածքային փոքր կորուստ կարող է աղետաբեր լինել հայ ժողովրդի համար։

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու

(հոդվածն առաջին անգամ լույս է տեսել Բոստոնում հրատարակվող Պայքար շաբաթաթերթում)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գինցբուրգը այն մասին, թե ինչպես կարելի է թեթևացնել կորոնավիրուսով հիվանդի վիճակը

Հաջորդ գրառումը

Բժիշկները նախազգուշացրել են Չինաստանում ևս մեկ վտանգավոր վիրուսի տարածման մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների դրսևորած վտանգավոր թիրախավորումները. հայտարարություն

01/10/2025
Նորություններ

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025
Միջազգային

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025
Հաջորդ գրառումը

Բժիշկները նախազգուշացրել են Չինաստանում ևս մեկ վտանգավոր վիրուսի տարածման մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խստորեն դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների դրսևորած վտանգավոր թիրախավորումները. հայտարարություն

01/10/2025

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական գործունեության և իշխանության՝ Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած հալածանքների վերաբերյալ Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ներքոստորագրյալ...

ԿարդալDetails

Չափազանց ուժեղ «մոլդովական ժողովրդավարության» հոտ է այսօր գալիս Հայաստանի խորհրդարանից. Արման Աբովյան

01/10/2025

Անհապաղ դադարեցնել այս ապօրինի քրեական հետապնդումները և ազատ արձակել բարերար Սամվել Կարապետյանին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Էդմոն Մարուքյան

01/10/2025

Արևմուտքը մեզանից պահանջում էր պատերազմ Ռուսաստանի հետ. Միխեիլ Կավելաշվիլի

01/10/2025

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 01.10.2025

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական